Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանԵրևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենայինՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոսԵրբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք էՄիջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինԵրբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էAxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր Կամենդատյան
Մամուլի տեսություն

«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալները հունվարին աճել են՝ հիմնականում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության կտրուկ աճով պայմանավորված: Բայց Հայաստանի իշխանությունները, որոնք քաղաքական արտաքին կուրս են փոխում, կարող են նպաստել նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկայից դուրս մղմանը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ այժմ ռուսական տնտեսությունն ունի որոշակի բարելավումներ, կամ գոնե տնտեսությունը սկսել է որոշակի չափով աճել:

«Արևմուտքի մասին նույնն ասել չեմ կարող: ԵՄ-ի շոգեքարշը հանդիսացող Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում տնտեսական սկսվող ճգնաժամի լույսեր են երևում: Կարծում եմ, որ նշածս հանգամանքներից երևում է, որ այս պարագայում Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ: Մի քանի ցուցանիշներով վերլուծենք: Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները միայն իրենց ընտանիքի անդամներին կամ հարազատներին վերջին հինգ տարվա ընթացքում փոխանցել են 4,5 միլիարդ դոլար. սա կազմում է ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցված գումարի 61 տոկոսը, 20 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային, 6,8 տոկոսը՝ Ամերիկային: Ապրանքների արտահանման մասին. վերջին հինգ տարում 37 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, 1,3 տոկոսը՝ Ամերիկային, 5,4 տոկոսը՝ Եվրոպային: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք բնորոշում են, թե Հայաստանի տնտեսությունն ինչի հաշվին է ապրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նշանակում է առճակատում Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը նման դեպքում չի ների, ինչպես չներեց Ուկրաինային և Վրաստանին: «Դեռևս տնտեսության հարցին չհասնելով՝ Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անընդհատ բաց տեքստով հայտարարում են և համեմատություն են տանում Ուկրաինայի և Վրաստանի հետ՝ նախազգուշացնելով Հայաստանին, թե՝ այդպիսի հիմարություն մի արեք: Նորից եմ ուզում այս ձևակերպումը կիրառել. Ռուսաստանը լավ բարեկամ չէ, բայց Ռուսաստանը շատ վտանգավոր հակառակորդ կլինի, եթե հանկարծ Ռուսաստանին տրամադրենք մեր դեմ: Տնտեսական պատժամիջոցներից շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող են լինել, ինչպես Ուկրաինայի դեպքում: Աստված մի արասցե՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով հարձակումներ Հայաստանի վրա, Հայաստանում քաղաքացիական պատերազմի մեկնարկ և այլն:

Տնտեսական բաղադրիչի հետ համեմատելով, հաշվի առնելով հնչեցրած թվերը՝ միանշանակ կունենանք 300 հազար արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների վերադարձ Հայաստանի Հանրապետություն կամ արգելքներ դեպի ՀՀ ֆինանսական միջոցների փոխանցման վրա, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ իրենց ընտանիքի անդամներին կտանեն Ռուսաստանի Դաշնություն՝ այնտեղ ապրելու և աշխատելու, այսինքն՝ գործ կունենանք ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող արտագաղթի հետ: Հաջորդ կարևորագույն խնդիրը՝ տեղի կունենա ճանապարհների փակում կամ որոշակի խոչընդոտներ: Լարսը միակ պորտալարն է, որով կապ ենք պահում Ռուսաստանի հետ և արտահանումներ իրականացնում Լարսի միջոցով:Նման պարագայում կունենանք Հայաստանից 37 տոկոս ապրանքների արտահանման արգելք:

Դրանք որևէ այլ տեղ չենք կարող իրացնել, օրինակ՝ գյուղմթերքը՝ ելակը, ծիրանը, խնձորը և այլն, չենք կարող իրացնել Եվրոպայում կամ այլ երկրներում: Եվրոպայում շատ ավելի էժան ու որակյալ գյուղապրանքներ են վաճառվում, և Հայաստանի արտադրանքն ընդհանրապես մրցունակ չէ: Խմիչքի ոլորտում աշխարհի հետ չենք կարող մրցակցել, որովհետև նույն Եվրոպայում իտալական, պորտուգալական կամ ֆրանսիական գինիները եվրոպացիների քիմքին հաճելի են, դրանցից են օգտվում և ոչ թե հայկական գինիներից: Ֆրանսիական կոնյակ են նախընտրում, թեպետ այդ երկրներում կոնյակն այնքան էլ նախընտրելի խմիչքների շարքին չի պատկանում: 2008 թ.-ից Հայաստանի Հանրապետությունն ուներ ԵՄ ապրանքների արտահանման ելքի արտոնյալ կարգավիճակ, ինչը նշանակում էր, որ 6200 անվանում ապրանք Եվրոպա էր արտահանվում զրոյական կամ շատ ցածր մաքսատուրքերով: 2023 թ.-ին լրացել է դրա ժամկետը և այլևս չի երկարացվել: Սա նշանակում է, որ հայաստանյան արտադրանքը, բացի որակական հատկանիշներից, կունենա նաև գնային ոչ մրցունակ կարգավիճակ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ստացվում է, որ Հայաստանը խզում է հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ, բայց ԵՄ-ի հետ չի կարողանում էլ ավելի մերձենալ: «Վերջերս Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարեց, որ, ցավոք, ԵՄ-ի հետ հարաբերություններում նույնիսկ հետընթաց ենք արձանագրել: Եթե այսպես է, ապա Հայաստանի Հանրապետությունը չունի նույնիսկ փոխարինող շուկա: Սրան հավելենք վառելիքաէներգետիկ համակարգը, գազի սակագնի թանկացումը կամ մատակարարման դադարեցումը, էլեկտրաէներգիայի թանկացումը, որովհետև այստեղ շատ են ռուսական կապիտալով էլէներգիա արտադրող կազմակերպությունները: Ատոմակայանը Հայաստանի էլէներգիայի արտադրության մեկ երրորդի արտադրողն է: Եթե ունենանք հարստացված ուրանի մատակարարման դադարեցում, կունենանք արտադրանքի գների թանկացում, բնակչության մթության և ցրտի մեջ ապրելու, աշխատելու 90-ականների ժամանակներ: Վերականգնման համար այլ միջոցներ դեռևս չենք տեսնում, քան նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսումը: Դեմ չեմ դիվերսիֆիկացմանը, դեմ չեմ հարաբերությունները խզելուն, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը: Ցանկացած որոշման հիմքում պետք է լինի հաշվարկ, դրական և բացասական ազդեցությունների գնահատումներ, միայն դրանից հետո պետք է որոշում կայացվի»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը:

Անդրադառնում ենք նաև պետական պարտքին: «Պետական պարտքը 12 մլրդ դոլարի սահմաններում է, ինչը նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ մոտավորապես 4000 դոլար պարտք ունի: Պետական պարտքի սպասարկումը կազմում է յուրաքանչյուր տարվա բյուջեի մոտ 10-ից 12 տոկոսը, խոսքը միայն տոկոսների մասին է: Այդ գումարները, որոնք կարող ենք ծախսել սպառազինության, թունելաշինության, ջրամբարաշինության, պետական արդյունաբերության հզորացման, կրթության և գիտության վրա, տալիս ենք տոկոս ոչ մի բանի համար: Հայաստանի Հանրապետությունը պարտք է ներգրավում, տարբեր պարտավորություններ է ստանձնում, որ սեղաններին աղի արգելք դնի, բացօթյա տարածքներում՝ սրճարաններում և ռեստորաններում ծխելու դեմ պայքարի:

Եվրոպական երկրներում, որ այդ գումարները տրամադրում են, բացօթյա որևէ տարածքում ծխելու արգելք չկա, որոշ տեղերում էլ ներսի հատվածներում է ծխելը թույլատրվում: Մի կողմ թողնենք՝ ճիշտ է, թե սխալ: Սրանք պարտք են ստանձնում, որ աղի և ծխելու դեմ պայքարեն, այնինչ դրանք Հայաստանի Հանրապետության անվտանգային կամ գոյութենական սպառնալիքների նույնիսկ միլիոներորդ տեղում չեն: Սրա դիմաց հայ ժողովուրդը, Հայաստանի դեռևս չծնված քաղաքացիները պետք է ապագայում հարկերի տեսքով վճարում կատարեն: Ներգրավված գումարները ծախսվել են շատ անարդյունավետ, նաև շատ անշահութաբեր ոլորտներում, որտեղ հետվերադարձելիության ապահովում գոյություն չունի, իսկ եթե չկա հետվերադարձելիություն, ապա Ռուսաստանից փոխանցված տրանսֆերտները, որոնք կազմում են 61 տոկոս, իսկ արտահանումը՝ 37 տոկոս, դրա հաշվին գոյացած հարկերից մարում ենք Արևմուտքից ներգրաված պարտքերի տոկոսները»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում