Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Մամուլի տեսություն

Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանը շարունակում է, առանց հանգստյան օրերի, նորանոր «ցնցող» հայտարարություններ անել կամ գոնե «թարմացնել» արդեն արածները: Մասնավորապես, ամեն ինչի մասնագետ «աշխատելու» շարքում Նիկոլ Փաշինյանը որոշել է դրսևորվել որպես բուհական կրթության խոշոր կազմակերպիչ: Հասկանալի է՝ ի դժբախտություն կրթական համակարգի: Արդեն հայտնի է, որ Փաշինյանը մի «դարակազմիկ» մտահղացում, եթե չասվի՝ «իդեա-ֆիքս» ունի՝ «Ակադեմիական քաղաք» անվանմամբ: Այդ նախաձեռնությունն իր «հանճարեղությամբ» զիջում է, թերևս, միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը դղրդյունով տապալվեց:

Բայց չշեղվենք «ԱՔ»-ից: Ո՞րն է Փաշինյանի այս նախաձեռնության հիմնական գաղափարը. բոլոր բուհերը, ակադեմիական բոլոր ինստիտուտները միավորել աշխարհագրորեն մեկ վայրում, դրա անունը դնել «Ակադեմիական քաղաք», իսկ հիշյալ բուհերի և գիտական հաստատությունների շենք-շինությունները հանձնել կառավարման ու դրանից «փող շինել»: Ավելին, հայտարարվում է, թե ուսանողներից և գիտնականներից «ազատագրված» շենք-շինությունների շահագործումից ստացված հասույթն էլ ուղղվելու է «Ակադեմիական քաղաքի» կառուցման, բարեկարգման, սպասարկման ծախսերը հոգալուն: Ասեք, որ հանճարեղ ծրագիր է: Այն, իհարկե, շատ է հիշեցնում Իլֆի ու Պետրովի նկարագրած «ՆյուՎասյուկին, ուստի զարմանալի չէ, որ հենց այդպես էլ գնահատվում է՝ «նյու-վասյուկիական» նախագիծ, այն է՝ դատարկ խոսակցություն, արկածախնդրական մի բան: Այնքան արկածախնդրական, որ շատ ու շատ հանգամանքներ նույնիսկ հաշվարկված չեն:

Բայց Փաշինյանն անխոնջ է: Եվ օրերս ևս մեկ անգամ մանրամասնեց «Ակադեմիական քաղաքի» իր մտասևեռումը: Նա, մասնավորապես հայտարարեց. «Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»: Ավելի «ֆունդամենտալ» տարօրինակություն (սա՝ մեղմ ասած) դժվար կլիներ մտածել: Բայց հարց է ծագում, որ եթե «իքս» բուհը Երևանի կենտրոնից տեղափոխվի մայրաքաղաքի ծայրամաս՝ ինչ-որ մի չոլ տեղ, ապա հենց միայն դրանով արդեն համապատասխանելո՞ւ է «եվրոպական չափանիշներով հավաստագրվելու» պահանջներին:

Ի՞նչ կապ ունի որևէ կրթօջախի բովանդակային հարգը այդ հաստատության գտնվելու վայրի հետ: Դրա ի՞նչն է «ռազմավարական»: Շարունակենք: Փաշինյանը ասում է. «Երկարաժամկետ առումով, Երևանի կենտրոնում որևէ բուհ չպետք է լինի, նաև Ակադեմիական քաղաքից դուրս որևէ բուհ չպետք է լինի»: Այստեղ ավելի շատ հարցեր են ծագում: Նախ՝ ի՞նչ ասել է՝ «բոլոր բուհերը», այդ թվում՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր: Այսինքն, ԵՊՀ-ն, Բժշկական, Ճարտարագիտական համալսարանները, Մանկավարժականը, առհասարակ բոլոր բուհերը Երևանի կենտրոնից արմատախիլ անելուց բացի, Փաշինյանը «բոմժ» է դարձնելու նաև Ամերիկյան համալսարա՞նը, Եվրոպական ու Ֆրանսիական համալսարաննե՞րը, Սլավոնական համալսարա՞նը, այո՞: Իսկ ի՞նչ իրավունքով: Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, թե միայն Երևանի կենտրոնում չպետք է բուհեր լինեն:

Օրինակ՝ ինչպիսի՜ խայտառակություն է, որ բուհեր կան Գյումրու կենտրոնում, Վանաձորում, Գավառում, Իջևանում: Եվ իսկապես, դա ի՞նչ մի թիթիզություն է՝ «Իջևանի համալսարան» կամ «Գավառի համալսարան» ունենալ: Բա ամո՞թ չի: Պետք է անհապաղ փակել, ու բոլոր այդ համալսարանները, զոռով էլ լինի, քարշ տալ «Ակադեմիական քաղաք»: Ծաղրը՝ ծաղր, բայց իսկական ծաղրուծանակը հենց այն է, ինչ առաջարկում է Փաշինյանը: Նա ուղղակիորեն ձեռք է առնում դասախոսներին էլ, գիտնականներին էլ, ուսանողներին էլ: Իրեն հասկանալի տարբերակով ասած՝ «ղժժում է» նրանց բոլորի վրա: Հաջորդը. ըստ «Ակադեմիական քաղաք» նախագծի, նպատակ է դրվում մի քանի հազար ուսանողի «հավաքել» բավականին նեղլիկ տարածքում:

Ինչո՞ւ: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ցանկանում է այդպիսով «համակենտրոնացված ճամբարի» ռեժիմում պահել հասարակության առավել ակտիվ հատվածին՝ երիտասարդությանը, կոնկրետ՝ ուսանողությանը: Բայց մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ նման «համակենտրոնացումը» կտրուկ ավելացնի երիտասարդների շրջանում ընդհարումների, բախումների թիվն ու դրանց ծանր հետևանքները: Փաշինյանը նաև ասում է. «Եթե մենք բուհերը տեղափոխում ենք Ակադեմիական քաղաք, ապա հարց է առաջանում՝ այդ բուհերի շենքերը ինչ են լինելու: Մենք հիմա քննարկում ենք հետևյալ գաղափարը, որ այդ բոլոր բուհերի շենքերը համախմբվեն մի կազմակերպության մեջ և տրվեն կառավարման միջազգային հեղինակություն ունեցող ընկերության՝ որպես տարածքներ, և այնտեղից գեներացվող ողջ գումարը գնա Ակադեմիական քաղաքին և բուհական համակարգի ֆինանսավորմանը»:

Իսկ այդ ի՞նչ «միջազգային հեղինակություն ունեցող» ընկերություն է: Միգուցե միանգամից անունը տա՞ք: Ավելի վատ. իսկ կարո՞ղ է «հանկարծ» վաղը, մյուս օրը հետաքննող լրագրողները պարզեն, որ «միջազգային հեղինակություն ունեցող» այդ երևակայական ընկերությունն ադրբեջանական կամ թուրքական կապիտալի մասնակցությամբ մի բան է: Կարճ ասած՝ Փաշինյանի «Ակադեմիական քաղաքը» ի՞նչ կտա, դժվար է ասել: Փոխարենը միանգամայն վստահ ու գրեթե առանց սխալվելու կարելի է ասել, որ այդ «նախագիծը» Հայաստանում բուհական կրթական համակարգի ու ակադեմիական գիտության վերջը կտա:

Ու դժվար չէ ենթադրել, որ «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը հենց դա է: Իսկ դատարկված շենք-շինությունները... Գիտեք, սա հիշեցնում է 90-ականների խառնակ ժամանակներում Ռուսաստանում բավականին տարածված (մեզանում էլ է եղել, բայց ոչ այդքան շատ) այն խարդախությունը, երբ տարեց մարդկանց «ֆռռացնում» էին, թե՝ «խնամքի կենտրոն» են տանելու, իսկ նրանց բնակարանները գործնականում ձրի խլում էին ու թանկ վաճառում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում