Եթե Ոսկեպարում իշխանությունները հաջողեն ու Ալիևը ստանա այն ինչ ուզում է, դրան կհաջորդեն այլ տարածքներ ևս․ Դավիթ Մանուկյան
Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Փաշինյանը իր քայլերով, ոչ թե հնարավոր պատերազմի վտանգն է չեզոքացնում, այլ նրա քայլերը բերելու են մի իրավիճակի, երբ պատերազմից խուսափելը պարզապես անհնար կլինի։
Ոսկեպարի շուրջ ստեղծված իրավիճակը նոր չէ, և ոչ էլ անսպասելի։ Առնվազն մի քանի անգամ Փաշինյանը հրապարակային հայտարարել է դրա մասին, պարզապես նրա խոսքերը հիմա միս ու արյուն են ստանում։
Եթե Ոսկեպարում իշխանությունները հաջողեն ու Ալիևը ստանա այն ինչ ուզում է, դրան կհաջորդեն այլ տարածքներ ևս։
Այն փաթեթավորմամբ, որով Փաշինյանը փորձում է հանրությանը ներկայացնել Ոսկեպարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ամբողջովին կեղծ է, քանի որ առնվազն հիմար պետք է լինես, որպեսզի չհասկանաս, որ սահմանազատման պրոցեսը սկսել Տավուշից մեզ համար ամենավատ տարբերակն է։ Իսկ հարց չի առաջանում, թե ինչու՞ սահմանազատումը չի սկսվում, օրինակ՝ Ջերմուկից, որտեղ ադրբեջանցիները մի քանի կիլոմետր ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Բնական է, որ Ադրբեջանին դա ձեռք չի տալիս, և նրանք անգամ չեն էլ թաքցնում և հրապարակային հայտարարում են, որ ոչ մի տեղից մեկ մետր անգամ ետ չեն գնալու։
Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին ստիպում է սահմանազատում իրականացնել այն հատվածներում, որտեղ իրենց դիրքերը ոչ գերակայող դիրք են գրավում, և այն հատվածներում, որտեղից կարելի պարզապես մեկ գրիչի նշումներով հողեր վերցնել։ Սրան հաջորդելու է նա, որ Ադրբեջանը տարբեր պատրվագներով հրաժարվելու է սահմանազատման գործընթացից և անընդհատ ձգձգելու է այդ պրոցեսը, իսկ հնարավոր նպաստավոր պայմանների դեպքում՝ նոր ռազմական ագրեսիա է հրահրելու Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով ավելին ձեռք բերելու։
Այն, որ Ադրբեջանը և Թուրքիան ուղիղ ռազմական սպառնալիքով են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ, թերևս նրա խոստովանած միակ ճշմարիտ միտքն է։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամություն հաստատող Նիկոլ Փաշինյանը հայտնվեց նրանց կողմից պատերազմի ուղիղ սպառնալիքի առջև։ Մի պահ Ադրբեջանին մի կողմ թողնենք, ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիան այսօր ուղիղ սպառնում Փաշինյանին ռազմական ագրեսիայով։
Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ն հիմնահատակ քանդել են Հայաստանի անվտանգության ողջ ճարտարապետությունը։ Չկա այսօր որևէ արտաքին ուժ, որը ցանկություն ունի զսպել Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը։ Անգամ շատ ուժային կենտրոններ կանաչ լույս են վառել նրանց համար։ Սա հետևանքն է Փաշինյանի և նրա «դիվանագետների» վարած արտաքին քաղաքականության։ Չկա անվտանգային որևէ էական զարգացում, որը ինչ-որ չափով գոնե կհակակշռեր Ադրբեջանին։
Հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելով, կեղծ խաղաղասիրական թեզերով պարուրելով՝ Հայաստանը հասցրել են անդունդի եզրին ու զրկում են անգամ ինքնապաշտպանվելու բնական բնազդից։
Չխոսել այս ամենի մասին, չպայքարել սրա դեմ, լռել ու համակերպվել՝ նշանակում է գլուխը հոժարակամ դնել թշնամու սրի տակ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել