Հայաստանում էլեկտրաէներգիայի արատդրությունը նվազել է, արևայինը՝ աճել
Հայաստանում 2023 թվականի ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, մինչդեռ արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալն աճել է։ 2023 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մոտավոր գնահատմամբ կազմել է 8 միլիարդ 845 միլիոն ԿՎտ/ժ։
Արդյունաբերական էլեկտրակայանները, որոնք էներգիա են վաճառում ՀԷՑ-ին, արտադրել են 8 միլիարդ 455 միլիոն ԿՎտ/ժ։ Միակը, որը կատարել է իր պլանը ատոմակայանն է եղել, արտադրությունը կրճատվել է ընդամենը 5 %-ով. 2023 թվականին ատոմակայանն ավելի երկար ժամանակ է վերանորոգման մեջ եղել, քան 2022 թվականին։
Լուրջ անկում են գրանցել ջերմաէլեկտրակայանները։ Երևանի ՋԷԿ-ն, օրինակ, միանգամից 22 %-ով պակաս էլեկտրականություն է արտադրել։
Հիդրոէլեկտրակայանները ևս լրջագույն անկում են արձանագրել։ Որոտանի կասկադի արտադրած էլեկտրաէներգիան նվազել է 26,6 %-ով, փոքր հիդրոէլեկտրակայանները արտադրությունը նվազեցրել են 13 %-ով։
Այս առումով հատկանշական է արևային էլեկտրակայանների արձանագրած աճը։ Ողջ տարվա ընթացքում արտադրվել է 772 միլիոն ԿՎտ/ժ, և նախորդ տարվա համեմատ արտադրության աճը կազմել է 47,6 % ։
Ի սկզբանե փորձագետները նշում էին, որ Հայաստանի արևային էլեկտրակայանները բավականին լուրջ պոտենցիալ ունեն ավելացնելու իրենց հնարավորությունները։
Ներկայումս արևային էլետրակայանների արտադրանքի ծավալն ընդհանուր արժեքում կազմում է 9 %։ Հայաստանի իշխանությունները իրենց առջև նպատակ են դրել մինչև 2030 թվականն այդ ցուցանիշը հասցնել 15 %-ից ոչ պակաս։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Արմինե Մարգարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան