Փաշինյանի հայտարարությունից հետո մոբիլիզացրել են «սորոսականներին»
Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպումը լուրջ խմորումներ է առաջացրել հենց իշխող թիմի կազմում։
Փաշինյանն, իր այդ հայտարարություններով ահաբեկելով հանրությանը, կուսակցականներին հանձնարարել է վտանգավոր և դավաճանական այդ նարատիվները տարածել ոչ միայն Տավուշի մարզի բնակիչների, այլ ողջ հասարակության մեջ։ Սակայն շատ արագ գործող վարչախումբը հասկացել է, որ կուսակիցները հոգեբանորեն և մտավոր ընդունակություններով ի վիճակի չեն կատարել այդ հանձնարարությունը և կարող են շատ ավելի վատ արդյունքներ ցուցադրել՝ դրանով հարվածի տակ դնելով հենց փաշինյանական իշխանությանը, ուստի արագ որոշում է կայացվել այդ գործը թողնել այսպես կոչված սորոսական շրջանակների և նրանց վերահսկած մամուլի վրա։ Մի շարք սորոսականներ արդեն իսկ անցել են այդ վտանգավոր թեզերի տարածմանը, ամեն կերպ հասարակության մեջ ամրապնդելով հուսահատության և հիասթափության դոզան, և համոզելով, որ Հայաստանն այս փուլում պարտադրված է Ադրբեջանին վերադարձնել 4 գյուղերը։ Ընդ որում, առանցքային թեզերից մեկը, որ շրջանառվում է, այդ գյուղերի ոչ մարդաբնակ լինելու հանգամանքն է. մինչդեռ, նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունն է նշում, որ այդ գյուղերը հանձնելով` Հայաստանի ճակատը Ադրբեջանի հետ ավելանալու է 15 կմ-ով, ադրբեջանցիները զգալի խորանալու են մեր անմիջական տարածքում՝ սպառնալիք ստեղծելով ոչ միայն Տավուշի մարզի, այլ նաև Լոռու մարզի համար։
Իշխանությունները նաև չունեն ողջամիտ պատասխան, թե ինչու՞ են առանց Ադրբեջանի կողմից որևէ փոխզիջման պատրաստակամության, անհապաղ կատարում նրանց բոլոր պահանջները։ Պահանջելով 4 գյուղերը՝ Ադրբեջանը դրա դիմաց ոչինչ չի տալիս, ընդհակառակը դրանք ստանալուց անմիջապես հետո նոր պահանջներ է ներկայացնելու Հայաստանին։
Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքը , ըստ էության, կազմալուծված է։ Մի կողմից փորձում են համոզել, թե ինչ որ բաներ են պայմանավորվում ադրբեջանցիների հետ, մյուս կողմից խելոք կատարում են նրանց բոլոր հանձնարարությունները։
Հայկ Սահակյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան