Հերթական քայլը ՀԱՊԿ դեմ
Նախօրեին Բրյուսելում Ալեն Սիմոնյանի հանդիպումը Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ, լուրջ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, ընդ որում, այս քայլը ևս լիովին տեղավորվում է փաշինյանական վարչախմբի հակառուսական քայլերի տրամաբանության մեջ։
Հանդիպման վերաբերյալ տեղեկություն տարածել էր հենց Տիխանովսկայայի մամուլի գրասենյակը, ավելին, հայտնել, թե հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական ապաստան տրամադրել Բելառուսում զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող Յարոսլավ Նովիկովին։
Հայկական կողմը ժամեր անց հերքել է այս տեղեկությունը, նշել, թե որևէ նման պայմանավորվածություն չի եղել: Սակայն Ալեքսանդր Լուկաշենկոյի արմատական ընդդիմադրի հետ հանդիպումը, արդեն իսկ ցուցադրական ժեստ է Հայաստանի կողմից։
Բելառուսը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում։ Բոլոր այս կառույցներում Հայաստանը վաղուց այլևս փորձում է սառեցնել իր անդամակցությունը, իսկ գործողություններն ուղղված են դաշնակիցներին ինչ որ բան հասկացնելուն։
Առանց այն էլ Հայաստանի գործող վարչախմբի և Բելառուսի նախագահի ջրերը մեկ առվով չեն հոսում, այժմ արդեն Լուկաշենկոն նոր առիթներ է ստանալու, փաշինյանական վարչախմբին տարբեր մեղքերի մեջ մեղադրելու համար։
Հայկ Վարդանյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան