Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին թերթը տեղեկություններ է ստանում, որ Արծվաշեն համայնքի ղեկավարը արծվաշենցիներից ստորագրություններ և ինչ-որ փաստաթղթեր է հավաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը փոխհատուցումների մասին է, որի դիմաց իբր համաձայնություն պետք է տրվի՝ հրաժարվել Արծվաշենից, որը 1992 թվականին օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Մենք տեղեկություններ ունեինք, որ արծվաշենցիների անունից նաև նամակ է ուղարկվել Նիկոլ Փաշինյանին:
Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը հաստատեց նամակի մասին մեր տեղեկությունը, որ դիմել են կառավարություն: Նա նշեց, որ «փոխհատուցման հարցի և նաև Արծվաշենի շուրջ պտտվող խոսակցությունների, կնճռոտ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար խնդրել ենք մի հինգ բնակչի ընդունել»: Երեկվա դրությամբ կառավարությունից պատասխան դեռ չէր ստացվել:
Ինչ վերաբերում է Արծվաշենից հրաժարվելու խոսակցություններին, ապա Խեչոյանը կտրականապես հերքեց նման հնարավորությունը. «Արծվաշենի ժողովուրդը, տեսնելով, որ խոսվում է Արցախից բռնի տեղահանվածներին փոխհատուցման հնարավորության մասին, ստորագրություններ է հավաքում այն մասին, որ մենք էլ, որպես բռնի տեղահանվածներ, մեր գյուղի համար ենք փոխհատուցում ուզում: Բայց Արծվաշենից հրաժարվելու մասին խոսք չկա ու չի կարող լինել»,-ասած Մամիկոն Խեչոյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...