Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ:
Զարմանալու բան չկա, որովհետև նման հայտարարության հեղինակները, դատավճիռ ստանալու փոխարեն` շարունակում են պատերազմող ժողովրդի գրպանից առնվազն պարգևավճարներ թռցնել:
Հետո էլ ասում ենք ինչու՞ եղավ հայոց ցեղասպանությունը, ինչու՞ կորցրեցինք անկախ պետականությունը, ինչու՞ էին մեր տարածքները մասնատվում և բաժանվում հարևան տերությունների միջև, ինչու՞ են միշտ օտարները որոշել մեր ճակատագիրը, ինչու՞ ենք սփռվել ամբողջ աշխարհով և այլ նմանատիպ տխուր ինչուներ:
Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը պատիվ, հեղինակություն, քաղաքական կամք, ազգային շահ, անվտանգություն, զարգացում և խաղաղություն ունեցել է միայն 1994-2018 թվականներին:
Եկել է քննադատված ու զրպարտված ՆԱԽԿԻՆՆԵՐ-ի կառավարման տարիներին երանի տալու և նրանց ստեղծած հանրապետությունը վերադարձնելու ժամանակը` անցյալի սխալների և թերությունների շտկումներով:
Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին: Սակայն նույնիսկ ձախողված պետությունների վերականգնման ու զարգացման փորձ աշխարհն ունի: Ոչ առաջինն ենք, ոչ էլ` վերջինը:
Հույսի, հավատի, սիրո և միասնության ժամանակներ են գալիս: Ռևանշն անխուսափելի է:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան