Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Նևիլ Չեմբերլենի և Ուինստոն Չերչիլի գործունեության համեմատության մասին, որի ներքո քողարկված կերպով արդարացվում է գործող իշխանությունների պարտվողական, հանձնվողական, դավաճանական քաղաքականությունը։
Տեքստի հիմնական միտքն այն է, որ գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը՝ ադրբեջանական ագրեսիան Հայաստանից հեռացնելու համար, մինչև Հայաստանը պատրաստ կլինի դիմագրավել Ադրբեջանին զենքով։ Այս միտքը տեքստի մեջ ներկայացվում է այն շարադրանքով, որ 1938թ․ սեպտեմբերի մյունխենյան հայտնի գործարքը կնքելով (որով Չեխոսլովակիային պատկանող Սուդետական մարզը նվիրաբերվում էր նացիստական Գերմանիային՝ «ագրեսորին խաղաղեցնելու» նկատառումով) և Գերմանիային չդիմադրելով՝ Չեմբերլենը ժամանակ էր շահում ու հեռացնում պատերազմը Մեծ Բրիտանիայից, որ այդ ընթացքում և դրանից առաջ հենց Չեմբերլենն էր ձեռնամուխ եղել բրիտանական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծմանը և այլն։
Զուտ ռազմի ոլորտից որոշ չափով տեղյակ, բայց աշխարհաքաղաքականությունից, քաղաքական պատմությունից, դիվանագիտությունից, միջազգային հարաբերությունների տեսությունից անտեղյակ հեղինակի ձեռագիրն ակնհայտ է։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այս տեքստի հեղինակը հավանաբար «անտեղյակ է» նաև գործող իշխանությունների պոպուլիստական գործելակերպից, նրանց ընդդիմադիր ժամանակների կեցվածքից, հայտարարություններից և այլն։
Եվ այսպես, չուզենալով երկարաշունչ տեքստով ծանրաբեռնել ընթերցողին, մի քանի հարցադրումներ եմ թողնում ստորև․
1) Կարելի՞ է արդյոք նույն հարթության մեջ դնել իրենց երկրից 2000 կմ հեռավորության վրա գտնվող, գերմանացիներով բնակեցված Սուդետական մարզի արժեքը բրիտանացիների համար և Արցախի արժեքը հայերի համար։
2) Կարելի՞ է ասել, որ ժամանակ շահելուն զուգընթաց Չեմբերլենը հետևողականորեն ավերում էր Մեծ Բրիտանիայի հարաբերություններն իր գործընկերների, դաշնակիցների հետ։ Կարելի՞ է ասել, որ Մեծ Բրիտանիան դիվանագիտական մեկուսացման մեջ էր հայտնվել այն ժամանակ, ինչպես Հայաստանն է հայտնվել ներկայում։
3) Կարելի՞ է ասել, որ Հայաստանի տնտեսությունը ներկայում համակարգված կերպով դրվում է ռազմական ռելսերի վրա․ այս տեմպերով «ռազմականացվելու» դեպքում ի՞նչ կմնա Հայաստանից։
4) Նշելով բարձրաստիճան զինվորականներ Հյու Դաուդինգի, Հարոլդ Ալեքսանդերի, Բերնարդ Մոնթգոմերիի անունները՝ մի՞թե հարցեր չեն ծագել հեղինակի մոտ, թե ինչու՞ հայ բարձրաստիճան բազմաթիվ զինվորականներ դուրս են մնացել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու գործից։
5) Հիշելով Չեմբերլենին տրված զեկույցի մասին առ այն, որ 1938թ․ սեպտեմբերին Մեծ Բրիտանիան պատրաստ չէ Գերմանիայի հետ մեծամասշտաբ բախմանը, հեղինակն ինչու՞ է մոռացել, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին ՀՀ ԶՈՒ սպայակույտը ահազանգել է պատերազմը արագ դադարեցնելու մասին, ինչու՞ ՀՀ քաղաքական ղեկավարությունը չի անսացել այդ ահազանգին։
6) Ակնարկելով ՀՀ ներկայիս ղեկավարության չափազանց «շրջահայաց», «չափավոր» գործելակերպի մասին և դատապարտելով քաղաքական նկատառումներով հայտարարությունները՝ ինչու՞ է մոռացության տրվում գործող ղեկավարության ներկայացուցիչների շահարկումներն ու հայտարարությունները «800 հեկտար», «Աղդամն իմ հայրենիքն է», «Արցախը Հայաստան է և վերջ» և այլ խորագրերով։