ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հերքել է Բաքվի պնդումները ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ։
Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների համապատասխան հարցին՝ նա « ոչ ճշգրիտ» է որակել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկատվությունը։
«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին»։ Այն չի շոշափելու ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից բացի այլ հարցեր։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցեր չեն քննարկվելու։ Հիմնական շեշտը դրվելու է Հայաստանի տնտեսության կայունության և այս երկրի հետ երկկողմ համագործակցության վրա:
ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը։ Սա հնարավորություն կլինի քննարկելու Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության վրա հիմնված նրա տնտեսությունն ամրապնդելու նպատակով։ Կայուն Հայաստան նշանակում է կայուն Հարավային Կովկաս. մեր ջանքերն ուղղված են ոչ թե որևէ մեկի դեմ, այլ դեպի ողջ տարածաշրջանի և նրա կայունության շահերը»,- ասել է Ստանոն։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ համակարծիք չէ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության հետ առ այն, որ ապրիլի 5-ին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կայանալիք հանդիպումը «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին ճեպազրույցում ասել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Այս հանդիպման առանցքը տնտեսական դիմակայունությունն է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և լուծել մարդասիրական կարիքները: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա կարող է էսկալացիոն լինել կամ անհանգստացնել աշխարհի որևէ երկրի», - ասել էր Միլլերը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որում պնդրել էր, թե իբր ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» (չակերտները՝ Tert.am) գործողության համար:
Բաքուն մեկնաբանել էր ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը, որի շրջանակում կքննարկվեն Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովն «ակնհայտորեն միակողմանի է, կանխակալ և հիմնված երկակի ստանդարտների վրա» (չակերտները՝ Tert.am)։
«Այս համաժողովը «թափանցիկ չէ, զուրկ է տարածաշրջանային ընդգրկունությունից և հակասում է տարածաշրջանում այդքան անհրաժեշտ վստահության և ինտեգրման ձևավորմանը» (չակերտները՝ Tert.am): Այս համաժողովը հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում «նոր բաժանարար գծեր ու ազդեցության շրջանակներ է ստեղծում» (չակերտները՝ Tert.am)։ Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունների» (չակերտները՝ Tert.am) ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն նրան «Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքներում» (չակերտները՝ Tert.am)։ Այս դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են Հայաստանի ցանկացած «ապակայունացնող գործողությունների» (չակերտները՝ Tert.am) պատասխանատվությունը։
Այն ժամանակ, երբ եզակի հնարավորություն է ստեղծվում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում էսկալացիայի և լարվածության նոր ալիքներ հրահրել», - ասվում էր հայտարարության մեջ:
2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
բնութագրումները մերժվել էին նաեւ պաշտոնական Վաշինգտոնի կողմից։




















ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»
«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը. «Հետք»
«Հրապարակ». Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից
ՌԴ ԱԳՆ-ն «The Insider»-ի «ռուս գործակալների Երևանում գտնվելու» մասին լուրն անվանել է կեղծ
Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ
«Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում» թեմայով փորձագիտական քննարկում տեղի կունենա
ԱՄՆ-ն Իրանի հետ կապ ունեցող 89 առևտրային նավ է կալանել ծովային շրջափակումն սկսելուց ի վեր
«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»
ՔՊ՝ 28,8 %, «Ուժեղ Հայաստան»՝ 14,9%, «Հայաստան»՝ 12,1%, ԲՀԿ՝ 8,7 %, «Միասնության թևեր»` 5,8 %․ սոցհա...
Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ»