Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Մենք ապրում ենք մի այնպիսի փուլում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից պետության ռեսուրսի ու տարածքի մսխման գործողությունները կրում են ամենօրյա բնույթ. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր իրականությունում մղձավանջ անվանելը բավական մեղմ ու պրիմիտիվ է, քանի որ այս վակխանալիան ամբողջովին հանգեցնելու է պետության մայրամուտին։ Սա ասում եմ բնավ պեսիմիստ չլինելով, առավել ևս ընդհանրապես խուճապ տարածելու մտայնություն չունեմ․ ուղղակի տեսնելով աշխարհաքաղաքական քաոսը ու հանրային լատենտ անտարբերությունը, ինչպես նաև օրվա իշխանության անգրագետ գործողությունները, այլ տրամաբանական եզրահանգման գալ ուղղակի չեմ կարող։
Մենք ապրում ենք մի այնպիսի փուլում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից պետության ռեսուրսի ու տարածքի մսխման գործողությունները կրում են ամենօրյա բնույթ, որի դեմ փաստական ոչինչ չի կիրառվում՝ չկան զսպող մեխանիզմներ, իսկ ընդդիմադիր շրջանակներից հնչած ցանկացած պնդում և մեղադրանք արժանանում են իշխանության ֆեյքային գրոհներին, ինչպես նաև իշխող խմբակի տարբեր ներկայացուցիչների կողմից բացահայտ թիրախավորվում՝ ընդհուպ մինչև անձնական տիրույթ։
Փաշինյանը, ով ի պաշտոնե պետք է հանդիսանա ՀՀ պետականության, անվտանգության և երկրի տարածքային ամբողջականություն ապահովող անհատը, փաստացի չի իրականցնում ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահվող պարտականությունները, ավելին, նա այսօր ի վիճակի չէ դա իրականցնել։
Վերջին օրերին հանրային դիսկուրսի հիմնական քննարկման առանցքը Տավուշում տիրող խայտառակ իրավիճակն է, որտեղ Նիկոլը պատրաստվում է հերթական անգամ գնալ միակողմանի զիջումների և Ադրբեջանին հանձնել հայկական 4 գյուղեր․ չնայած այն պնդումներին, թե դրանք գյուղեր չեն, այլ գյուղի հատվածում գտնվող «տարածքներ», սակայն նման զիջումներից հետո այդ հատվածում անվտանգությունը դառնալու է զրոյական և մարդիկ ավտոմատ լքելու են իրենց պատմական հողը։ Փաշինյանական տրամաբանւթյան մեջ հող, հայրենիք հասկացությունները լրիվ այլ ընկալումներ ունեն, քանի որ նրա համար տունը դա չորս պատեր են, որտեղ մարդը ապրում է, և բնավ էական չէ, թե ինչ գեոլոկացիա ունեն դրանք, սրանում համոզվել ենք քանիցս։
Նշենք, որ տավուշցիների կողմից այս գործողությունները ընդունվում են բավական ագրեսիվ, և մարդիկ պատրաստվում են պայքարել։ Այս թեման, Փաշինյանի համար ցավոտ է, քանի որ նա լրիվ այլ ընկալումներ ու պլաններ ուներ և մտածում էր հերթական անգամ մարդկանց ուղեղը բթացնելով հասնել իր ցանկացածին։ Հենց այս տիրույթում է, որ իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ ինքնամոռաց խոսում են «դրանք ադրբեջանական հողեր են» թեզի տիրույթում, անգամ հանրայիններով տարբեր քարտեզներ են տիրաժավորում՝ վախենալով գնալ Տավուշ և տեղում մարդկանց աչքերին նայելով, խոսել դրա մասին (Երևանից մեծ-մեծ խոսելը հեշտ է՝ տեղում լրիվ այլ իրականություն է, գազազած մարդիկ)։
Այս օրերին էլ, ինչպես հաճախ հանդիպում ենք, նիկոլական քարոզիչները փորձում են իրադարձությունների վեկտորը թեքել դեպի ընդդիմադիրները՝ հայտարարելով, թե «ընդդիմադիրներն այցլում են Տավուշ և մարդկանց տրամադրում իշխանությունների դեմ»։ Փաշինյանական ժանգլյորության դասական կիրառում՝ «ես անմեղ եմ, ամեն ինչում նախկիններն են մեղավոր»։
Հիմա եկեք փորձենք մի պահ հասկանաք, թե ինչ կլիներ, եթե նմանօրինակ մի իրավիճակ լիներ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Ընդդիմադիր Նիկոլը դեպքի վայրից ոչ միայն տուն չէր գա, այլ լայվերով, տարբեր ցինիկ ուղերձներով կփորձեր պախարակել ու ծաղրել իշխանություններին, նրանց կմեղադրեր մարդկության բոլոր մեղքերի մեջ և կգամեր անարգանքի սյունին, տարբեր նամակներ կհղեր միջազգային հարթակներին՝ իշխանության «հակապետական քայլերի» հետ կապված․ միչդեռ հիմա ընդդիադիր տարբեր գործիչներ, այցելելով Ոսկեպար, Բաղանիս կամ Կիրանց, մարդկանց ցավերն ու մտահոգություններն են լսում և տեղում փորձում բացատրել ստեղծված իրավիճակի բարդությունը։
Հա, վերևում մոռացա նշել մի շատ կարևոր հանգամանք․ նշեցի, թե ինչ կաներ Նիկոլը, եթե նման պատկեր լիներ Սարգսյանի իշխանության ժամանակ, այ ստեղ կոպիտ բացթողում եմ արել, քանի որ նրա իշխանության ժամանակ, ուղղակի նման պատկեր չէր կարող լիներ, բանն այն է, որ իրադրությունն ուղղակի չէր հասնի նման օրհասական փուլի, որտեղ տարածք պահպանելը դառնար օրվա հրամայական։ Ու ամենակարևորը՝ ամենահասարակ շարքային քաղաքացին իր ամենամղձավանջային երազում, անգամ, նման սցենար չէր կարող պատկերացնել։