Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Իրանում 740 մարդ է զոհվել մարտի 14-ից ի վեր, երբ երկրում սկսել են նշել Նոուրուզը՝ իրանական արևային օրացույցով Նոր տարին։ Տարբեր վնասվածքներ է ստացել առնվազն 19 325 մարդ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի ճանապարհային ոստիկանության պետ Թեյմուր Հոսեյնին։
Հոսեյնին խնդրել է բոլոր նրանց, ովքեր այս օրերին շարունակում են ճամփորդել, խուսափել ռիսկային վազանցներից, չգերազանցել թույլատրելի արագությունը և կանգ չառնել ճամփեզրին։
Մարտի 29-ին Իսլամական Հանրապետության ոստիկանության Ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնի ղեկավար Ահմեդ Շիրանին տեղեկացրել էր տոնակատարությունների ժամանակ ՃՏՊ-ների հետևանքով 617 մահվան դեպքի մասին։
Ամեն տարի Նոուրուզի տոնակատարության ժամանակ Իրանի բնակիչները մեկնում են հանգստի կամ հյուր գնում երկրի տարբեր տարածաշրջաններում բնակվող հարազատներին։ Ճանապարհային ծանրաբեռնվածության և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տեղի են ունենում բազմաթիվ պատահարներ։
Նոուրուզը, որը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ, ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունի։ Այն նշում են բոլոր պարսկալեզու ժողովուրդները և թյուրքալեզու ժողովուրդների մեծ մասը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել