Ձախողված հանդիպում Բրյուսելում
Բրյուսելում երեկ կայացած հանդիպումը մեծ հաշվով կարելի է ձախողված համարել հայկական կողմի համար։ Շաբաթներ շարունակ գործող իշխանությունը և մերձիշխանական արևմտամետները հանրության շրջանում ակնկալիքներ էին ձևավորում, թե Արևմուտքը լրջագույն քաղաքական և ռազմական երաշխիքներ է տալու Հայաստանին, ինչպես նաև զգալի գումար՝ Հայաստանի տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու համար։
4 տարում ընդամենը 270 միլիոն եվրո Եվրամիությունից և 65 միլիոն դոլոր ԱՄՆ-ից։ Քաղաքական և ռազմական երաշխիքներ ընդհանրապես գոյություն չունեն, ավելին՝ Եվրամիությունն անվտանգային երաշխիքներ էլ չի տրամադրում, ինչպես օրինակ արեցին Ուկրաինայի դեպքում, երբ առանձին պայմանագրեր կնքեցին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ՝ դառնալով Ուկրաինայի համար անվտանգային երաշխավոր։
Քաղաքական առումով Փաշինյանը ձախողված է, որքան էլ փորձի սոցիալական հարթակի իր էջում հանդիպման փաստը գնահատել որպես փայլուն։
Այս ձախողումը ազդելու է նաև Հայաստանում ներքաղաքական իրավիճակի՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշի վրա։
Փաշինյանն իր կուսակիցներին համոզել էր, որ լուրջ երաշխիքներ է ստանալու արևմուտքից, իսկ այժմ արդեն ՔՊ-ում հասկացել են, որ Արևմուտքը խաբել է իրենց և դրա հետևանքները չափազանց ծանր են լինելու։ Առաջիկայում ընդդիմությունը բողքի լայն ալիք է գումարելու և դրա համար ստարտային լավ պայմաններ ունեն։ Չի բացառվում, որ ՔՊ-ից էլ իսկական առնետավազք սկսվի։
Նելլի Երանոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան