Բաքվում կրկին անհանգիստ են. «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումը բավականին բուռն արձագանք է գտել հարևան և թշնամի Ադրբեջանում
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումը հարուցել է ոչ միայն գործող իշխանություների դժգոհությունը, այլ նաև բավականին բուռն արձագանք է գտել հարևան և թշնամի Ադրբեջանում։
Հատկապես այն օրը, երբ տեղի էր ունենում բրյուսելյան հանդիպումը և օբյեկտիվորեն պետք է, որ բոլոր կողմերի ուշադրությունն ավելի շատ սևեռված լիներ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը, ադրբեջանական առաջատար մի քանի լրատվամիջոցներում ոչ միայն տեղեկություններ, այլ նաև վերլուծություններ և հոդվածներ են հայտնվում «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծման մասով։ Բնականաբար բոլոր այդ հոդվածները քննադատական են, թշնամին ևս փորձել է ցեխ շպրտել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վրա՝ ընդ որում, օգտագործելով բացառապես փաշինյանական քարոզչության նարատիվները։ Առաջատարն այդ առումով, իհարկե, Բաքվի վարչախմբի ամենամոտ կանգնած պարբերականի՝ «Հաքքին ազի» վերլուծականն է, որտեղ օգտագործելով Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման քարոզչամիջոցների կեղտոտ տեղեկությունները, Արշակ Կարապետյանին են վերագրել քայլեր և արտահայտություններ, որոնք բազմիցս հերքվել են։
Ադրբեջանական լրատվամիջոցներին, հատկապես վրդովվեցրել էր, որ, Արշակ Կարապետյանը ելույթ ունենալով կուսակցության համագումարում, խոսել է Արցախի դրոշի ֆոնին, իսկ համագումարի սրահում կախված է եղել նաև ռուսական դրոշը։ «Հաքքին ազի» վերլուծաբանը պնդում է, թե Արշակ Կարապետյանը որևէ շանս չունի հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։
Թշնամական լրատվամիջոցների բոլոր այս հայտարարությունները հարկ է վերագրել ոչ թե օբյեկտիվ վերլուծությանը, այլ հենց նրանց վախին։ Գիտակցում են, որ Հայաստանում կարող է իշխանության գալ համախմբելու ընդունակ քաղաքական ազգային ուժ և, բնականաբար պայքարում են նրա դեմ։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ գործում օգտագործում են հենց փաշինյանական իշխանության թեզերը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան