Արևմուտքին Հայաստանն անհրաժեշտ է միայն որպես Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու գործիք. Արշակ Կարապետյան
270 միլիոն եվրո Եվրամիությունից, 65 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ից, այն էլ ընդամենը 4 տարում։ Ահա սա էր «պատմական» հռչակված բրյուսելյան հանդիպման գլխավոր արդյունքը։
Շաբաթներ շարունակ գործող իշխանությունները փորձում էին այս հանդիպումը ներկայացնել որպես պատմական և ճակատագրական, որը կարող է փոխել երկրի հետագա ընթացքը, ինչպես նաև լուրջ տնտեսական հնարավորություններ բերել Հայաստանին, ընդհուպ դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը։
Հանդիպումից առաջ կայացած ասուլիսում թե՛ Նիկոլ Փաշինյանը և թե՛ Եվրամիության ու ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչները ճոռոմ բառերի շարք են արտաբերել՝ իբր չափազանց մեծ գործ են կատարում Հայաստանի Հանրապետության տնտեսության դիվերսիֆիկացիայի և դիմակայունության համար, մինչդեռ իրականում թե՛ այս որոշումներում և թե՛ ընդունված համատեղ հայտարարությունը, խորքային առումով վկայում է՝ Եվրամիությանը և ԱՄՆ-ին Հայաստանը պետք է ընդամենը Ռուսաստանից մեր երկիրը պոկելու համար։
Փաշինյանն իհարկե կարող էր ազնվություն ունենալ և հենց տեղում հայտարարել իր հիասթափության, ինչպես նաև՝ արևմտյան «գործընկերների» կողմից իրեն պարզապես խաբելու մասին, բայց փոխարենը հայտարարել է, թե փայլուն հանդիպում է ունեցել։ Իրականում հանդիպման արդյունքները բնավ էլ դրական համարել չի կարելի, ընդհակառակը, հերթական անգամ ապացուցվեց, որ Արևմուտքը գցում է Հայաստանին։ Հանդիպումից հետո, Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարություն են տարածել, նշել, թե Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և եվրահանձնաժողովի նախագահի ապրիլհինգյան հանդիպումը Ռուսաստանը դիտարկում է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձ։ ԱԳՆ-ն նշել է, թե Մոսկվային հայտնի է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրս բերմանը։
Հայտարարելով, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանագավոր ծրագրերի իրականացման գործիքի՝ Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր տարբեր հարցազրույցներում և հրապարակային խոսքում մշտապես այս ճշմարտությունն ասել է, փորձել Հայաստանի գործող իշխանություններին սթափեցնել, բացատրել իրենց ապիկար քաղաքականության աղետալի հետևանքները։
Արևմուտքին Հայաստանն անհրաժեշտ է միայն որպես Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու գործիք, ոչ ավելին, իսկ Հայաստանի գործող իշխանություններն իրենց քաղաքականությամբ նպաստում են մեր երկրի գլխին նոր աղետներ բերելուն,- ասել էր Կարապետյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան