Շոլցին նոր միջնորդ են դարձնում. Արևմուտքի ուշագրավ սցենարը
Արևմուտքն ակտիվացնում է ջանքերը հայ-ադրբեջանական հակամարտությունները կարգավորելու և այդ պատրվակով` Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, Փաշինյանը երեկ հեռախոսազանգ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, քննարկել են հակամարտության կարգավորման ուղիները։
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին հայտնել է, թե Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների Պրահայում, Բրյուսելում և Գրանադայում` համաձայնեցված սկզբունքների հիման վրա. անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ։
Հատկանշական է, որ Փաշինյանն ընդգծում է միայն Արևմուտքի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների , այլ ոչ Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված պայմանավորվածությունների մասին, ինչը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանություններն էլ շահագրգռված են ռուսական հարթակը դուրս թողնելու և ամբողջությամբ Արևմուտքի ողորմածությանը հանձնվելու հարցում։
Իսկ ո՞րն է պատճառը, որ հենց Օլաֆ Շոլցին է զանգահարել։ Գերմանիայում շաբաթներ առաջ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Ըստ էության, Ֆրանսիան այլևս կորցրել է անաչառ միջնորդի իր դերը՝ ակնհայտ հայամետ դիրքորոշում ձևակերպելով։ Միացյալ նահանգներն էլ ցանկանում է զբաղեցնել վերին արբիտրի դերը, հատկապես` Ռուսաստանին դուրս մղելու գործողությունների արանքում, չի ուզում «կեղտոտել» իր ձեռքերը, փոխարենը, որպես միջնորդ առաջ են մղում Գերմանիայի դերը, այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե Արևմուտքը շահագրգռված է պահպանել նաև Հայաստանի շահերը։
Գործող փաշինյանական վարչախումբը հրաշալի հասկանում է արևմտյան այս տեխնոլոգիան, սակայն դա իրեն ևս ձեռք է տալիս. այս փուլում առնվազն մեկ խնդիր ունի լուծելու, ոչ այնքան հակամարտությունը կարգավորելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համաձայնության հասնելու, այլ հենց Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, իսկ դրանից հետո արդեն սեփական ցանկություններն ու հովանավորների պահանջները կատարելը` ընդամենը տեխնիկայի հարց է դառնալու։
Ելենա Բիշարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան