Փաշինյանական վարչախմբի և եկեղեցու հարաբերությունները սրվել են
Գործող վարչախմբի և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կրկին սրվել են, ընդ որում` եկեղեցին այլևս չի էլ թաքցնում իր ընդգծված ընդդիմադիր դիրքորոշումները, իսկ անվանի մի շարք հոգևորականներ պարզապես առաջնորդում են փաշինյանական վարչախմբի դեմ պայքարը։
Նախօրեին, Մայր աթոռը հայտարարություններ է տարածել և նշել, թե վերջին շրջանի զարգացումներն այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ, նախքան ենթադրվող սահմանազատումը և սահմանագծումը։
Գործող վարչախումբը վրդովվել է այս հայտարարության տեքստից, ինչպես նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի` քաղաքականությամբ զբաղվելու անհրաժեշտության մասին կոչից։
Նախ, «Քաղպայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանն էր ազգային ժողովի ամբիոնից մեղադրանքներ հնչեցրել հայ-առաքելական եկեղեցու հասցեին, ապա և ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, թե Մայր աթոռի պաշտոնական կայքը վերածվել է «ֆեյք նյուզեր» տարածողի։
Ալեքսանյանին պատասխանել է հենց Տավուշի թեմի առաջնորդը և նշել, որ «ֆեյք նյուզ» տարածողն էլ են իրենք, «ֆեյք կառավարությունն» էլ են իրենք։
Ընդհանրապես «ֆեյք» գոյությունն էլ են իրենք, կեղծիք բառիս բուն իմաստով,- նշել է Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։
Փաստացի, եկեղեցին առայժմ սահուն քայլերով անցնում է լիակատար ընդդիմադիր դաշտ, չի բացառվում նաև ինչ որ պահի նույնիսկ հայտարարեն Փաշինյանի դեմ բողոքի լայնածավալ ակցիաներ սկսելու իրենց պատրաստակամության մասին։
Հենց դա է, որ մտահոգում և ահաբեկում է Փաշինյանին՝ հասկանալով, որ համահայկական այդ կառույցի դեմ շատ ավելի բարդ է լինելու պայքարել։
Էլիզա Գալստյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան