ԵԱՏՄ նիստից կարող են թռչել. Փաշինյանը ոչ հերքում, ոչ հաստատում է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում նշել է, թե Հայաստանը քննարկում է այս տարվա մայիսի 8-ին Եվրասիական տնտեսական միության նիստին մասնակցության հարցը։
«Երբ որոշում լինի, այդ մասին կտեղեկացնենք»,-նշել է Փաշինյանը՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով մասնակցության հնարավորությունը։
Նշենք, որ ապրիլի 12-ին կայանալիք ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանը չի մասնակցելու արտգործնախարարի մակարդակով, միայն փոխարտգործնախարարին են ուղարկելու։
ԵԱՏՄ-ի դեպքում իրավիճակը փոքր ինչ այլ է, առավել ևս, որ Հայաստանն ինքը այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, սակայն Արևմուտքից ստացած հանձնարարականների հանգույն, Փաշինյանը մտադիր է այս կարևորագույն միջոցառումից ևս խուսափել և հրաժարվել մեկնել, ինչն, ի դեպ նշենք, վերջնականապես Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու տարբերակ է դիտարկվում։
Ռուսաստանը, գիտակցելով այս զարգացման հնարավորությունը, առնվազն պաշտոնական մակարդակով առայժմ փորձում է չսրել հարաբերությունները։
Երեկ, թե՛ Դմիտրի Պեսկովի, և թե՛ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարություններում` Հայաստանի իշխանությունների հանդեպ քննադատության որևէ նշույլ չկար, ընդհակառակը, Պեսկովը հայտարարել էր, թե առաջիկայում Պուտինն ու Փաշինյանը քննարկում կունենան և կկարգավորեն բոլոր խնդիրները, իսկ Մարիա Զախարովան էլ հիմնականում մեղադրանքների սլաքներն ուղղել էր Արևմուտքի դեմ։
Առայժմ, Ռուսաստանը Փաշինյանին փշի-փշի անելով` փորձում է հասնել ԵԱՏՄ գագաթնաժողովին նրա մասնակցությանը, սակայն հրաժարվելու դեպքում հնարավոր է արդեն լրջագույն միջոցներ կիրառվեն հենց Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։
Տաթևիկ Հակոբյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան