Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Իր վերջին ելույթից հետո Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․ 

«Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքը․

Մասշտաբային նման ողբերգություններ լինում են, երբ ժողովուրդները չեն ունենում պետականություն, ինքնակազմակերպվելու ունակ միավորներ, վերնախավեր։

Դեր Զորի ճանապարհի մեր միլիոնավոր հայրենակիցների 90 տոկոսը որևէ գաղափար չուներ առաջին համաշխարհային պատերազմի նրբությունների և զարգացումների մասին։ Հասարակ, սովորական խաղաղ մարդիկ էին, հայեր, որոնք չունեին իրենց կազմակերպող, առաջնորդող՝ ո´չ պետություն, ո´չ վերնախավեր։

Գրեթե նույնը արդեն 21-րդ դարում Լաչինի միջանցքով հայերի բռնի տեղահանումն էր՝ ուղիղ եթերում։ Չկար պետություն, որը դա թույլ չէր տա։

Այս իշխանությունն իր քայլերով բառիս բուն իմաստով հայ ժողովրդի համար ստեղծում է նոր Դեր Զորի կամ Լաչինի միջանցք։

Նրանց միակ սուպերմոտիվացիան է՝ մնալ իշխանության, բայց դրա գինը մեր միակ պետությունն է։

Ավելի խոր վերլուծությունը տալիս է ավելի վտանգավոր պատկեր

1. Նախորդ օրերին ԱԺ-ում հնչած մտքերը և մթնոլորտն ու նաև հասարակության արձագանքը խոսում են այն մասին, որ մենք ընթանում ենք վերնախավային և հանրային բանականության կորստի ճանապարհով։

2. Ապրիլի 5-ից հետո Հայաստանը հայտնվեց խոր և ընդգծված մեկուսացման մեջ. Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, տարբեր ձևակերպումներով, բայց շատ հստակ իրենց կոշտ ռեակցիան  արտահայտեցին։ Նայեք քարտեզին. սա մեր անմիջական աշխարհագրությունն է, մեր ճանապարհները, սահմանները։ Մեր անմիջական աշխարհագրությունը մեզ դեմ է։ Սա է նոր ցեղասպանության նախերգանքը։ Իրական Հայաստանը այստեղ է, ոչ թե ֆոն դեռ Լայենի սեղանին։

Սա պետական դեֆորմացիայի և ինքնակազմակերպման տապալման նոր փուլն է, որը միշտ ավարտվում է հայրենազրկմամբ, ցեղասպանությամբ։ Եթե մենք չփոխենք մեր պայքարի բովանդակությունը,  հենց դա էլ լինելու է։

Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում․

Իր վերջին ելույթից հետո, որն ըստ էության նոր ազգային աղետի անոնսն էր, Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը։ Կամ պետք է լիներ զանգվածային ընդվզում, որովհետև մենք մարդիկ ենք, ոչ թե մորթվելու մատերիալ, ու չի կարելի մարդկանց անընդհատ անասունի տեղ դնել։ Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում։ Հրաժարական նա չի տա, իսկ ընդվզում այս ձևաչափերով, «լիդերությամբ» ու բովանդակությամբ հնարավոր չէ։

Նոր լիդերության առաքելությունը․

Անհավանական է, բայց հասարակությանը 90 տոկոսը կա´մ չի հետևում զարգացումներին, կա´մ չի հասկանում ինչ է կատարվում։ Էլեմենտար՝ չի հասկանում, որ իրեն ասում են՝ «մորթվելու ես»։

Նոր լիդերության առաքելությունն է.

ա. Բացատրել սեփական ժողովրդին՝ ինչ է կատարվում և ուր է տանում այս ամենը։

բ. Ֆիքսել իրականությունը. չի եղել բանակցություն։ Մեզ 2 տարի խաբել են, թե ընթանում են խաղաղության բանակցություններ ու սահմազատման բնականոն աշխատանքներ։ Չկա միջնորդ, չկան բանակցային հարթակ ու ֆորմատ։ Կա մեծ ստվեր, որտեղ ընթանում է Հայաստանի կազմաքանդման պրոցեսը։

գ. Հետևաբար, Նոր լիդերության առաքելությունն է՝ առաջարկել նոր բովանդակություն, հաստատակամորեն գնալ իրական բանակցությունների Ադրբեջանի հետ՝ հստակ միջնորդությամբ ու ձևաչափով։

դ. Չպետք է վախենալ իշխանության նեղ խմբի կեղտոտ և կեղծ մեղադրանքներից՝ «պրոռուսական ընդդիմություն, ինքնիշխանության հակառակորդներ» և այլն։ Չպետք է վախենալ հանրության մեջ ներարկված հակառուսական տրամադրություններից։ Աուշվիցում սոցիոլոգիա չէր կարող լինել, և հասարակությանը դեռևս չգիտակցվող ցեղասպանությունից փրկելու համար լիդերությունը պետք է ունենա բավարար խիզախություն։

ե. Հայաստանում պետք է բարձրացվի ներքին հաշտության դրոշը։ Սա է այսօրվա պետական մտածողությունը և լիդերության որակը։ Սկզբում դժվար կլինի, բայց հետո բոլորով փրկվելու ենք հայրենազրկումից ու մորթվելուց։

զ. Դադարել ապավինել կեղծ կամ հորինած լիդերներներին։ Արհեստական սպասումները միայն ժամանակի կորուստ են։ Պետք է գնալ վերնախավերի ինքնուրույնության գիտակցման ճանապարհով։ Մենք կարող ենք ներսում փոխել մթնոլորտը, մենք կարող ենք նոր բովանդակությամբ բանակցել դրսում, մենք կարող ենք փրկել իրավիճակը։ Այդ «մենք»-ի համար Հայաստանում կա բավարար մարդկային ռեսուրս։ Միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել ամենակարևորին՝ դեէսկալացիա Հայաստանի համար՝ ներսում և սահմաններին։ Հայաստանը կարիք ունի իրավիճակի լիցքաթափման»,- գրել է Հովհաննիսյանը։