Կգնա՞, թե՞ ոչ. Փաշինյանը մտմտում է հերթական հակառուսական քայլի շուրջ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ու հերթական հակառուսական քայլը մտմտացող Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ առայժմ որոշում չունի մասնակցելու մայիսին Մոսկվայում կայանալիք նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
Հայկական կողմը նաև որոշում չունի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ որոշման կայացումը կախված է տարբեր ու բազմաթիվ հանգամանքներից, որոնցից գլխավորն, ըստ ամենայնի, Արևմուտքի ճնշումն է։
Փաշինյանին պարտադրում են ամեն գնով խզել կապերը Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ հայկական կողմի այս վարքագիծն անհասկանալի է իր իսկ տրամաբանության մեջ։ Ի սկզբանե դժգոհություններ հայտնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ապա և ԱՊՀ կառույցներից, Փաշինյանը հայտարարել է, որ այս առումով խնդիր չեն տեսնում, լիուլի օգտվում են ԵԱՏՄ-ի ընձեռած բարիքներից, առավել ևս , որ ԵԱՏՄ-ն այժմ նախագահում է հենց Հայաստանը, ուստի այդ գագաթնաժողովին չմեկնելն այլևս որևէ տրամաբանական բացատրություն ունենալ չի կարող։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը, այս միջոցառումը բաց թողելն արդեն թշնամության բարձրագույն աստիճան կլինի Հայաստանի իշխանությունների կողմից։
Ի վերջո, չի բացառվում, որ ինչպես անցած տարվա դեկտեմբերի վերջին մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական համաժողովին և ԵԱՏՄ գագաթնաժողովին, Փաշինյանը վերջին պահին մեկնելու որոշում կայացնի: Այդ դեպքում արդեն Փաշինյանն ինքը պետք է հաշիվները պարզի արևմտյան հովանավորների հետ՝ նրանց փորձելով համոզել, որ դա ճիշտ քայլ էր։
Արմինե Մանուչարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան