Արևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը
Բրյուսելում նետված 300 ու մի քիչ միլիոնանոց ողորմությունը ծանրագույն հարված էր Հայաստանի իշխանության համար: Լայնորեն թմբկահարված ու փչված հանդիպումը միանգամից փսկեց՝ ի ցույց դնելով արևմտյան սպասումների ողջ սնանկությունը: Իշխանություններն, ըստ երևույթին, այս ֆիասկոյի հոտը գլխանց առել էին, ու պատահական չէր հանդիպմանը նախորդած օրերին մի շարք իշխանավորների՝ սպասումների նշաձողն իջեցնելու հանրային փորձերը: Բայց արդեն ուշ էր, և ֆիասկոն կայացավ: Ինչպես հայտնի վեպում է ասվում՝ ինչպիսի՛ հարված դասականի կողմից: Բայց հարվածը միայն իշխանությանը չհասցվեց, այլև, գուցե և ավելի ծանր, կամ նույնիսկ մահացու՝ իրենց «եվրոպամետ» հռչակած մարդ-կուսակցություններին, որոնք, ի տարբերություն իշխանությունների, նույնիսկ վերը ասված նշաձող իջեցնելու փորձերը չարեցին, այլև «գազ էին տալիս» մինչև վերջին րոպեն:
Այսպիսով, Արևմուտքը ոչ միայն իշխանությունների ու նրանց գլխավորի գինը հրապարակեց, այլև այդ իշխանությունների փոխարինողի դերին հավակնող «արևմտամետների»: Ինչո՞ւ: Տեղեկատվության պակասը ենթադրությունների դաշտ է բացում: Իշխանություններին այսպես դաժանորեն «քցելու» պատճառ կարելի է ենթադրել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ու զինակիցների կողմից արևմտյան պատվերների ակնհայտ «թերակատարումը» (ռուսները ոչ միայն Հայաստանից չեն հանվել, այլև արդեն Ղարաբաղում, Սյունիքում ու Տավուշում են, Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և այլն):
Բրյուսելյան հիասթափությունից հետո նրանք փորձում էին արևմտյան դեսպանատներում ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, և այդ կենտրոններից նրանց բացատրել են, որ ակնհայտ է փաշինյանական իշխանության պիտանիության ժամկետի ավարտը: Ամերիկացիներն ի տարբերություն մեր ոգևորված «արևմտամոլների» գիտակցում են, որ տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեն Ռուսաստանն ու Իրանը, և այդքան դյուրին չի լինելու նրանց հետ պայքարը տարածաշրջանի համար, հատկապես Հայաստանում ունեցած նման «դաշնակիցներով»: Խորհրդանշական ու հետն էլ մաս-մաս խոստացված գումարը քաղաքականության ու դիվանագիտության լեզվով նշանակում է՝ «հեռացող» Փաշինյանի հետ անիմաստ է հեռանկարային ծրագրեր իրականացնել: Իսկ նրա թիմը խիստ խոցելի է. մի մասը վտանգի դեպքում անմիջապես կլքի նրան, մի զգալի հատված էլ՝ արևմուտքի համար կասկածելի անձինք են, որոնք, ըստ իրենց աղբյուրների, ներդրված են իքս ժամի իքս գործողության համար:
Իսկ «արևմտամետ» մարդ-կուսակցություննե՞րը: Նրա՞նց ինչու «քցեցին»: Սրանց հայտարարություններին, հրապարակումներին, կեցվածքին ու պահվածքին ուշադիր հետևողը միանգամից կհասկանա, որ գործ ունի քաղաքական մտածողության, ինտելեկտի, վերլուծականության ու հանրային իմիջի ամենացածրագույն աստիճանի հետ: Իսկ Արևմուտքն, անկասկած, ուշադիր հետևող է և հասկացել է, որ սրանց վրա խաղադրույք անելով՝ անխուսափելիորեն տանուլ է տալու: Միանգամից և ամեն ինչ: Այսինքն՝ իր հարավկովկասյան մեծ խաղը:
Արևմուտքը համոզվել է, որ սրանց քաղաքական կերպարը պարզապես անվանարկում է արևմտականության գաղափարը: Ուստի և բացահայտեց, որ այս մարդ-կուսակցություններին Նիկոլի իշխանության փոխարինող ու տարածաշրջանային դերակատարներ չի տեսնում: Կարելի է ենթադրել, որ իշխանությունները սովոր մանիպուլյացիաներով որոշ ժամանակ անց կմարսեն Բրյուսելյան ֆիասկոն, բայց թե «արևմտամետներն», իրենց կասկածելի կարողություններով, ինչպե՞ս են մարսելու և մարսելո՞ւ են, արդյոք, դժվար է ասել:
Հակոբ Սերոբյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել