Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած և խուլիգանության մեջ մեղադրվող երիտասարդին դաժանաբար ծեծի ենթարկելուց հետո, ազատ արձակելու փոխարեն, վարչախումբը նոր մեղադրանքներ է առաջադրել։
Հիշեցնենք՝ նախօրեին պատգամավորներն ու փաստաբանները տեղեկություն էին հայտնել, որ Սամվել Վարդանյանին աննախադեպ խոշտանգման են ենթարկել. ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ոստիկանները հեռացել էին մեքենայից, և դիմակավորված ինչ-որ անձինք խոշտանգել, վիրավորել, հայհոյանքներ էին տվել նրան։
Դեպքի կապակցությամբ արտահայտվել էր նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը, բայց փաշինյանական վարչախումբը, մեղավորներին պատժելու փոխարեն, որոշել է կալանավորել Սամվել Վարդանյանին։
Մի կողմից՝ գործող վարչախմբի այս անօրինակ դաժանությունը անտրամաբանական է թվում, բայց իրականում խորքային առումով Փաշինյանը որևէ այլ տարբերակ չունի, քան ընդդիմախոսների նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսնելը։ Հատկապես վերջին շրջանում իշխանության նկատմամբ ատելությունն ավելի քան սրվել է հասարակության մեջ։
Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ եթե թիմակիցներն անընդհատ հայտնվեն նման իրավիճակներում, երբ մարդիկ իրենց պարզապես մտածածը կասեն նրանց դեմքին, կարճ ժամանակահատվածում գործող իշխանությունները կարող են կանգնել կազմալուծման շեմին, ուստի և հրահանգավորված ու կազմակերպված դաժան հաշվեհարդարների միջոցով փորձում են վախեցնել հանրությանը՝ յուրաքանչյուրին ներշնչելով, որ ՔՊ-ական պատգամավորի մասին սեփական կարծիքն արտահայտելու պարագայում, իրենք էլ կարող են հայտնվել նույն Սամվել Վարդանյանի վիճակում, իսկ այդպիսի պայմաններում ոչ բոլորն են պատրաստ դաժան ծեծ ու նվաստցումներ կրել գործող վարչախմբի դեմ պայքարում։
Նիկոլ Փաշինյանը վաղուց թքած ունի բոլոր տեսակի ժողովրդավարական դրսևորումների, զեկույցների, միջազգային և տեղական իրավապաշտպանների քննադատությունների վրա, նրան պետք է ամեն գնով պահպանել իր իշխանությունը, իսկ դրա համար բռնապետությունն ամենացածր գինն է, որ նա պատրաստ է վճարել։
Տաթև Ասատրյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...