Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից
Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկայում լրջագույն վերադասավորումներ են սպասվում։ Հատկապես, երբ քաղաքական իրադարձությունները ծավալվում են շեշտակի արագությամբ, ընդհուպ՝ նոր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղից ռուսական ռազմակայանի դուրսբերման հետևանքով, իսկ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել «նահանջել» Ոսկեպարի հարցում, հայաստանյան ընդդիմադիր շրջանակները սկսել են գիտակցել, որ լուրջ համախմբման դեպքում հնարավոր է երկրում իրավիճակ փոխել, ընդհուպ՝ ազատվել փաշինյանական իշխանության տիրապետությունից։
Նման իրավիճակում քաղաքական կյանքում իրական առաջնորդություն կարող են ստանձնել չվարկաբեկված, ճկուն և քաղաքականապես հասուն միավորները, որոնք էլ բոլոր հնարավորություններն ունեն արժանանալու հանրության վստահությանը, ներկայացնելու սեփական գաղափարները և ազգային հենքի վրա իրական պայքար մղելու գործող իշխանությունների դեմ։ Այս պահի դրությամբ «Համահայկական ճակատ» շարժմանը միացել է արդեն գրեթե 13 900 մարդ, ինչը բավական տպավորիչ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ «Համահայկական ճակատ» շարժումն իր ստեղծման մասին հայտարարել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերին, երբ ճակատի առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքական դաշտ մուտք գործելու և Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ իրական պայքար ծավալելու մասին։
Կարապետյանը, որ փաշինյանական իշխանության օրոք եղել է վարչապետի խորհրդական, ապա՝ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ և պաշտպանության նախարար, հրաշալի գիտի գործող իշխանություներին, նրանց մտածելակերպը, դիլետանտության և կանխատեսելիության աստիճանը, կարող է հաշվարկել իշխանության բոլոր քայլերը։
Քաղաքական պայքարի մեջ կարևոր է ոչ միայն բուն քաղաքական և քաղաքագիտական վերլուծություն իմանալը, այլև մրցակցի անձնական որակները ճանաչելը։ Զուր չէ, որ «Համահայկական ճակատը» նաև կուսակցություն ստեղծեց, որը բավական ակտիվ գործունեություն է ծավալում։ Ինքը՝ Կարապետյանը, այս առումով էլ բավական ճկուն քաղաքականություն է որդեգրել, բուն «Համահայկական ճակատը» շարժումը շարունակում է իր գործունեությունը և օրեցօր նորանոր հասարակական կազմակերպություններ, քաղաքական միավորումներ են միանում «Համահայկական ճակատ» շարժմանը, իսկ տանող և քաշող ուժը լինելու է հենց «Համահայկական ճակատ» կուսակցությունը։ Առավելապես սա է պատճառը, որ գործող իշխանությունները խորհրդարանական տիտղոսային ընդդիմությանը և այլ՝ ընդդիմադիր արտախորհրդարանական միավորներին թողած՝ իրենց հիմնական թիրախը դարձրել են հենց գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ոհմակով են արձագանքում վերջինիս հայտարարություններին, հարցազրույցներին, ինչը վկայում է, որ գործող իշխանությունը լրջորեն մտահոգված ու վախեցած է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան