Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոսԵրբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք էՄիջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինԵրբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էAxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԻմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե ՀովհաննիսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Մերցը հարյուրավոր բողոքներ է ներկայացրել իր հասցեին ուղղված վիրավորանքների համար. WeltԱՄՆ-ն 2026 և 2027 թվականներին Ուկրաինային աջակցելու համար կծախսի 800 միլիոն դոլար
Մամուլի տեսություն

«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստի» հերթական զրույցի առիթը Freedom House կազմակերպության զեկույցն է, որտեղ Հայաստանին վերաբերող ցուցանիշները, մեղմ ասած, մտահոգիչ են: Զրուցել ենք նաև Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին անուն առ անուն ցուցակագրելու՝ իշխանական պատգամավորի առաջարկի և, իհարկե, Տավուշի մասին:

-Պարո՛ն Իշխանյան, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ անցումային երկրների մասին վերջերս հրապարակած զեկույցում արձանագրվում է, որ Հայաստանում 2023 թ.-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի։ Անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտների: Ինչի՞ մասին են վկայում զեկույցում արձանագրված ցուցանիշները: Արևմուտքն ամեն կերպ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և հանկարծ՝ արևմտյան ծագում ունեցող զեկույցում նման հստակ բնորոշումներ:

-Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր Freedom House-ի զեկույցը։ Freedom House-ն այն կազմակերպությունն է, որ երկու տարի անընդմեջ Հայաստանում իրավապաշտպանական համաժողով էր անցկացնում, որի մասնակիցները, վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, գովաբանում էին Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ Ի դեպ, երկու համաժողովին էլ հրավիրված էին միայն իշխանության գովերգողները։ Նման իրավապաշտպանական համաժողով երբևէ չէր եղել, քանի որ իրավապաշտպանները, որպես կանոն, միշտ իշխանությունների ընդդիմախոսներն են։ Տպավորություն ստեղծվեց, որ Freedom House-ը ոչ թե իրականում իրավապաշտպանական գործունեությամբ է զբաղվում, այլ քաղաքականությամբ, ինչպես հավաքական Արևմուտքը, պաշտպանելով Հայաստանի իշխանությանը, չնկատելով աղաղակող անօրինականությունները։ Այս տեսակետից, չնայած, իմ կարծիքով, մեղմությանը, ամեն դեպքում, ողջունելի է Freedom House-ի այս զեկույցը։ Կարծում եմ, որ Հայաստանում այնքան աղաղակող են դարձել մարդու իրավունքների խախտումները, որ Freedom House-ն այլևս չէր կարող լռել։

-Իշխանությունը զեկույցի հետ կապված իրեն ուղղված հարցերին արձագանքում է մոտավորապես այսպես՝ իրենք մեզ չպետք է ասեն՝ նվազել է ժողովրդավարությունը, թե աճել: Բայց նույն իշխանությունները, երբ իրենց անհրաժեշտ է, մատնանշում են բոլոր հնարավոր վարկանիշներն ու ցուցանիշները, որ երջանիկ երկիր ենք, որ դրական ցուցանիշ ունենք այս կամ այն ոլորտում: Սա ուղղակի ինքնապաշտպանական բնա՞զդ է:

-Աշխարհում չի եղել և չկա որևէ երկիր, որի ղեկավարությունն ընդունի երկրի ոչ ժողովրդավարական բնույթը։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեայի պաշտոնական անվանումն է՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն։ Իսկ դուք պատկերացնու՞մ եք՝ որևէ քպական պատգամավոր համարձակվեր համաձայնել զեկույցի թեզերի հետ՝ թեկուզ վերապահումներով և մտահոգություն հայտնելով։ Հաջորդ իսկ օրը նրան մեղադրանք կառաջադրվեր, և նա կհայտնվեր ճաղերի ետևում։ Ինչ վերաբերում է Հայաստանի երջանկության ցուցանիշին, ապա իշխանական պատգամավորներն իսկապես երջանիկ են։ Նրանց բացարձակապես չի մտահոգում Արցախի կորուստը, պատերազմում զոհված հազարավոր երիտասարդները, Բաքվի բանտերում տառապող մեր հայրենակիցների ճակատագիրը։ Նրանք զուրկ են արժեքային համակարգից, ազգային արժանապատվությունից և պաշտում են միմիայն փողը՝ անկախ դրա ծագումից։

-Ցեղասպանության զոհերի ցուցակագրման մասին է խոսել իշխանական պատգամավորներից մեկը: Ոմանք նշում են, որ այս մարդիկ անցել են պատմության մեր այդ ժամանակաշրջանի ուրացմանը, որոշները բոլորովին էլ զարմացած չեն՝ նշելով, որ սա մեծ ծրագրի հերթական քայլն է: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում սա, և ի՞նչ վտանգներ կան թեկուզև միայն նման հայտարարությունների մեջ, երբ տարիներ ի վեր բարձրաձայնում ենք մեր պահանջատիրության մասին:

-Ինչպես նշեցի, անհնար է՝ որևէ քպական պատգամավոր համարձակություն ունենա որևէ հարցի մասին ինքնուրույն կարծիք հայտնել։ Այնպես որ, այդ պատգամավորի ասածը, այո՛, մեծ ծրագրի հերթական քայլն է։ Հիշեցնեմ, որ այդ պատգամավորը մշտապես եղել է այս կամ այն անձի կամակատարը՝ զուրկ լինելով սկզբունքներից։ Իմաստ չեմ տեսնում պատասխանել նրա անտրամաբանական «մտքերին»։ Կարծում եմ, որ ողջամտություն ունեցող ցանկացած մարդու համար արդեն պարզ է, որ Հայաստանի իշխանությունը, հանձին վարչապետ կոչեցյալի, իրականացնում է թուրք-ադրբեջանական օրակարգ-ծրագիրը։ Այդ ծրագրի առաջին քայլը 2020 թվականի պատերազմի հրահրումն էր, հետագայում Արցախի ուրացումն ու ցեղասպանությունը։ Այդ ամենը «մարսելուց» հետո վարչապետ կոչեցյալը սկսեց գործել արդեն բաց խաղաթղթերով՝ ուրանալով հայոց խորհրդանիշ Արարատ լեռը, հակադրելով «պատմական» և «իրական» Հայաստանները։ Հիշենք նաև նրա Թուրքիա այցելությունը, Էրդողանի երդման արարողությանը մասնակցելը, այն երկրի, որը անմիջականորեն մասնակցում էր 2020 թվականի պատերազմին։ Այս իշխանության ցանկությունն է ողջ հայ ժողովրդին զրկել պատմական հիշողությունից, ազգային արժեքներից, արժանապատվությունից՝ դարձնելով նյութապաշտ զանգված։ Ես վստահ եմ, որ 2018 թվականին իշխանության եկավ օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալական ցանցը։

-Տավուշի մարզի, դրա չորս գյուղի «վերադարձի» մասին էին վերջին շրջանում նաև իշխանության ներկայացուցիչների ելույթները, չնայած օրերս Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր կատարած այցի ժամանակ, ըստ հրապարակումների, Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում: Մարդիկ չեն կերակրվում այն թեզերով, թե՝ «սա էլ տանք, պատերազմ չլինի, այն էլ տանք, որ լավ ապրենք»: Ի՞նչ է կատարվում այս առումով:

-Կարծում եմ, որ վարչապետ կոչեցյալն իր նախնական պայմանավորվածություններում խոստացել է Արցախի հանձնումը՝ կարծելով, թե դրանից հետո իրեն հանգիստ կթողնեն։ Բայց այժմ էլ շարունակում է կատարել ադրբեջանա-թուրքական հերթական պահանջները, քանի որ հակառակ դեպքում կբացահայտվեն այդ պարտավորությունները։ Հիշենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Որևէ մեկը կասկածու՞մ է, որ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո այդ առաջարկը կրկնվել է, և եթե... լեզուս չի պտտվում ասել, Տավուշի 4 գյուղերը հանձնեն, հաջորդը լինելու է «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ ողջ Սյունիքը։ Եվ նորից, ինչպես այժմ, ժողովրդին կվախեցնեն պատերազմով։ Զգալով որոշակի դիմադրություն տավուշցիների կողմից՝ վարչապետ կոչեցյալը անսպասելիորեն նորից այցելեց Տավուշ։

Նրա խոսքերից պարզ դարձավ, որ չնայած գոյություն ունի հատուկ հանձնաժողով սահմանազատման հարցերով, բայց ինքն անձամբ է վարում «խաղաղության», այն է՝ Հայաստանը մաս առ մաս հանձնելու բանակցությունները։ Համոզված եմ, որ պրոցեսը կանգ չի առել, վարչապետ կոչեցյալն, իր սովորության համաձայն, ստում է։ Հանդիպումից հետո լսելով ոսկեպարցիներին՝ տպավորություն ստացա, որ նրանցից շատերը զգուշանում են խոսել։ Հավանաբար, այս օրերի ընթացքում, տարբեր մեթոդներով, օգտագործելով հատուկ ծառայությունները, վարչապետ կոչեցյալը փորձել է ահաբեկել գյուղացիներին, ինչպես նաև հակասություններ առաջացնել ոսկեպարցիների ու բաղանիսցիների միջև։ Մնում է հուսալ, որ այն չի հաջողվի։ Վարչապետ կոչեցյալի և նրան հավատարիմ ստրուկների պես ծառայող քպականների համար հասկանալի չեն հայրենիք, պետություն, անվտանգություն հասկացողությունները։ Նրանց համար հայրենիքն անշարժ գույք է, որի վաճառքով նրանք հարստանում են և վայելում կյանքը։ Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում