Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոսԵրբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք էՄիջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինԵրբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էAxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԻմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե ՀովհաննիսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Մերցը հարյուրավոր բողոքներ է ներկայացրել իր հասցեին ուղղված վիրավորանքների համար. WeltԱՄՆ-ն 2026 և 2027 թվականներին Ուկրաինային աջակցելու համար կծախսի 800 միլիոն դոլար
Մամուլի տեսություն

Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսնելով, որ Տավուշի մարզի մի մասը թշնամուն հանձնելու իր մտասևեռումն առնվազն հանրային տիրույթում լուրջ դիմադրության արժանացավ, Նիկոլ Փաշինյանը որոշեց «կրկին փորձել»: Եվ ահա, նախօրեին, այն էլ՝ ուղղաթիռով, Փաշինյանը մեկնեց կամ թռավ Նոյեմբերյանի շրջան, Ոսկեպար... Սա՝ «ինչ կա-չկա, տանք ու հանգիստ ապրենք» ՔՊ-ի «ռազմավարական ծրագրի» շրջանակներում Նիկոլ Փաշինյանի «երկրորդ հայտնությունն» էր ոսկեպարցիներին ու ոչ միայն: Նրա այս այցի ընթացքի հետ կապված բավականին մանրամասնություններ տարածվեցին վերջին օրերի լրահոսում, ուստի կկենտրոնանանք մի քանի հատկանշական դրվագների ու հանգամանքների վրա: Ամենից առաջինը, որ արժե ընդգծել, այն է, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն փոխել էր Հայաստանի այս հատվածը թշնամի թուրքին նվիրելու իր մարտավարությունը:

Իսկ ավելի ստույգ՝ խոսույթը: Այսինքն, եթե մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ահաբեկում ու սպառնում էր Հայաստանի քաղաքացիներին, որ եթե նշյալ տարածքները հապշտապ չհանձնենք, ապա Ադրբեջանն ու Թուրքիան «շաբաթվա վերջին» կհարձակվեն Հայաստանի վրա, ապա հիմա անցել է «համոզելու» ավելի «փափուկ» միջոցի: Բացի այն, որ էլի պարզ մանիպուլ յացիայի էր դիմել, Փաշինյանի «վախ ծախելը» չաշխատեց կամ չաշխատեց այնպես, ինչպես նա կցանկանար: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովրդի դեմ ուղղված սպառնալիքները հակառակ էֆեկտ ունեցան, դա որոշակիորեն համախմբեց նաև ապաքաղաքական մարդկանց ու շրջանակների, շարժում սկսվեց: Հազիվ թե Փաշինյանի ուզածը դա էր: Նա ցանկանում էր վախեցնել տավուշցիներին ու ընդհանրապես հայ մարդկանց, փոխարենը՝ զայրացրեց բոլորին, այդ թվում՝ նրանց, ովքեր եկան կանգնելու տավուշցիների կողքին: Հիմա, ի տարբերություն 1 ամիս առաջվա, Նիկոլ Փաշինյանը մի կողմ էր դրել ահաբեկելու մտրակն ու ձեռքն էր առել քաղցրաբլիթը՝ ցանկանալով այդպես խաբել որոշակիորեն դրան հակված տավուշցիներին: Պարզ ասած՝ չստացվեց վախեցնելով, կարելի է փորձել մոլորեցնելով, քաղցր-մեղցր բաներ ասելով:

Ինչպես Փաշինյանն ինքն է հայտարարում, իր նպատակն այն է, որ մարդիկ ոչ թե ասեն, թե՝ «վայ, 50 մետր այն կողմ թուրքն է», այլ ասեն՝ ««վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ թուրքն է»: Այդ արտահայտությունն անմիջապես սոցցանցերում դառը սրախոսությունների առիթ տվեց: Օրինակ, թե՝ «Փաշինյանի ուզածն այն է, որ մարդիկ ոչ թե ասեն՝ «վայ, թուրքը էրեխուս մորթեց», այլ ասեն՝ «ինչ լավ է, որ թուրքն էրեխուս մորթեց, կեցցե՜ Նիկոլ Փաշինյանը»: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն այս անգամ փորձում էր «արցունք քամել»: Ինչ-որ սրտաճմլիկ բաներ էր ասում, օրինակ՝ եղածչեղածով զոհաբերվելու պատրաստականության մասին: Ու նա, որ պատմության մեջ առհավետ կհիշատակվի որպես Արցախը թուրքին հանձնող ու Արցախը հայաթափող, խոսում է զոհաբերվելո՞ւց: Մեկ այլ խնդրի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նման ձևակերպում է հնչեցրել, թե ինքը 90 տոկոսով երաշխավորում է...

Կարևոր չէ, թե ինչ է երաշխավորում: Այստեղ այլ պահ է հետաքրքիր. ինչպե՞ս կարելի է 90 տոկոսով երաշխավորել: Օրինակ՝ երբ որևէ տեխնիկա ենք գնում, վաճառողից լիարժեք երաշխիքային սպասարկման կտրոն ենք պահանջում, այլ ոչ թե՝ 50 կամ 60 տոկոսանոց երաշխիքի: Հիմա, Փաշինյանի ընկալմամբ, երաշխավորումը տոկոսներով է: Ինքն ասում է՝ 90 տոկոս: Հարց է ծագում. երբ նույն Փաշինյանը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում էր «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», նա դա քանի՞ տոկոսով էր ասում՝ 10, 20, թե՞ 0,8 տոկոսով: Երկրորդը. վերջին հարցումների արդյունքները փաստեցին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, մեղմ ասած, կտրուկ ընկել է, նա հազիվ 8 տոկոսանոց վարչապետ է: Հիմա այդ 8 տոկոսանոց վարչապետը մեզ ինչոր բա՞ն է 90 տոկոսով երաշխավորում: Սա արդեն անգամ ծիծաղելի չէ: Որքան պետք է մարդ դյուրահավատ լինի, որպեսզի թեկուզ 0,0001 տոկոս հավատ ընծայի Փաշինյանի խոսքերին:

Փաշինյանի այս «երկրորդ հայտնության» մեկ այլ էական պահ էր և այն հնարքը, երբ նա երկպառակության որոմ նետեց ոսկեպարցիների ու բերքաբերցիների միջև: Փաշինյանը մի տեղ մի բան է ասել, ըստ լուրերի, մեկ այլ տեղում՝ մեկ այլ բան: Մասնավորապես, խոսք է նետվել, որ եթե Ոսկեպարի մերձակա տարածքները հանձնվեն թշնամուն, ապա թուրքն էլ Բերքաբերի մշակովի հողերը կվերադարձնի: Հասկանալի է, որ թուրքը ոչինչ էլ չի վերադարձնելու, այն էլ՝ Փաշինյանին: Բայց նպատակն այն է, որ պառակտում մտցնի նաև այստեղ, որ այդ «նիսիա վերադարձի» հողի վրա մի գյուղը մյուսի մեջքին չկանգնի՝ առանց հասկանալու, որ եթե նույնիսկ ինչ-որ բան մի երկու օրով «հետ ստանան», ինչ կլինի, երբ հայտնվեն թուրքական շրջապատման մեջ: Բայց ամենից կարևորն, այնուամենայնիվ, այլ բան է: Այս էլ երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Տավուշի մարզ, կոնկրետ՝ Նոյեմբերյանի շրջան և այդ շրջանը յուրատեսակ անկլավի վերածելու, Լոռին գործնականում սահմանամերձ դարձնելու, Հայաստանից տարածքներ թշնամուն հանձնելու վերաբերյալ ինչ-որ քարոզներ է անում: Ու շատերն են այդ թակարդն ընկնում, մտածում են, որ խնդիրը ոսկեպարցուն կամ բաղանիսցուն համոզելն է:

Ինչի՞ մասին ենք խոսում: Այո, Ոսկեպարում ոսկեպարցին է ապրում, կանգուն պահում գյուղը, շենացնում, պաշտպանում: Բայց չէ՞ որ Ոսկեպարը միայն ոսկեպարցունը չէ, այլ Հայաստանինն ու բոլոր հայերինն է, ինչպես ամբողջ Հայաստանն էլ ոսկեպարցունը: Փաշինյանը նման հարցերը բոլորի հետ պետք է քննարկի, եթե շատ է ցանկանում դա քննարկել, այլ ոչ թե ամիսը մեկ մեկնի Տավուշ, մի անգամ ահ տա, մի անգամ՝ «կոնֆետի» նկար: Այնինչ, երեկ պարզվեց, որ նա հանձնման հերթական քայլն է կատարում՝ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում