Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել
Տավուշի 4 գյուղերի հանձնումը Ադրբեջանին ուղեկցվելու է բողոքի լայն գործողություններով, հանրային ալիքով թե՛ Երևանում և թե՛ Տավուշի մարզում։
Բնականաբար, գործող վարչախումբը հրաշալի հասկանում է, որ անգամ սեփական սպասարկուների միջոցով կեղծիքներ տարածելով և փորձելով համոզել, թե ոչինչ չեն հանձնում Ադրբեջանին, հնարավոր չէ երկար պահել, և իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում։
Ինչպես և սպասելի էր «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում, առաջին հերթին մտադիր են քավության նոխազ գտնել և նրա գլխին ջարդել կատարվածը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ ԱԳՆ հայտարարությունից և կառավարության անհեթեթ պարզաբանումից հետո, երբ բողոքի ալիք է սկսվել հատկապես Տավուշի մարզում, Նիկոլ Փաշինյանը վարչության նիստ է գումարել, ընդ որում, որպեսզի կասկածանքից հեռու մնա, վարչության նիստը գումարվել է առցանց ձևաչափով, ինչպես դա ՔՊ-ն անում էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավորապես որոշվել է 4 գյուղերի հանձնման պատասխանատու կարգել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և ֆորս մաժորի դեպքում հենց նրա գլխին ջարդել ողջ պատասխանատվությունը՝ հայտարարելով , թե Մհեր Գրիգորյանն է դրա պատասխանատուն։
Առավել ևս, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ Ազգային ժողովում դրա նախադրյալները դրել էր՝ հայտարարելով, որ եթե Մհեր Գրիգորյանը հրաժարվի ադրբեջանական կողմի պահանջներից , ապա սահմանազատման հանձնաժողովի նիստում Շահին Մուսաֆաևը կարող է ատրճանակով սպառնալ, կամ ընդհուպ գնդակահարել նրան։
Այս կերպ իշխանությունը փորձելու է Մհեր Գրիգորյանին միաժամանակ թե՛ զոհ, թե՛ պատասխանատու կարգել՝ նրանից ազատվելու նպատակով։
Լեյլա Նուրբեկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան