Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին
Մինչ Փաշինյանը Ադրբեջանին է վերադարձնում նրա պահանջած 4 գյուղերը, երեկ հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շուրջ երկու շաբաթ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս բանտարկյալներին։
Ռուբեն Վարդանյանն առևանգվել էր անցած տարվա սեպտեմբերին՝ հենց Հաքարիի կամրջից, և նրա դեմ ծանր մեղադրանք է առաջադրվել։ Ապրիլի 5-ից նա հացադուլ է հայտարարել, և դրանից անմիջապես հետո դադարեցրել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը։
Ադրբեջանն այդ կերպ բացահայտ խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Բաքուն նաև հունվարին նախատեսված դատաքննությունն առանց պատճառի տեղափոխել էր մայիս։ Ռուբեն Վարդանյանի և մյուս ռազմագերիների հետ տեղի ունեցողը ընդհանրապես վկայում է, որ Ադրբեջանը ցանկանում է նվաստացուցիչ կերպով դատապարտել բոլորին, չի բացառվում, որ առաջիկայում նույնիսկ Հայաստանից պահանջի իրեն հանձնելի մի շարք այլ գործիչների. տասնյակ և հարյուրավոր մարդկանց դեմ քրեական վարույթներ են հարուցվել։
Հայաստանի իշխանությունները, ինչպես վայել է իրենց, վաղուց այլևս մոռացել են հայ ռազմագերիների մասին և նույնիսկ երկու շաբաթից ավելի իշխանությունից որևէ տեղեկություն չի եղել, որ Բաքվում նման բան է կատարվում, ավելին, երեկ Վարդանյան ընտանիքի կողմից հայտարարություն տարածելուց հետո էլ իշխանությունը չի բարեհաճել որևէ տեղություն հայտնել։
Անահիտ Բաբայան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել