Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացնելու հայտարարությունից հետո Տավուշում կրքերը չեն հանդարտվում։ Հանրային լայն դժգոհությունը սպառնում է վերաճել Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերը խարխլող, չափազանց ուժեղ մի գործողության։ Երրորդ օրն է, ինչ ցուցարարները՝ Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները և Երևանից նրանց օգնության մեկնած շարքային քաղաքացիները, փակ են պահում միջպետական մայրուղին։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել ամեն գնով դադարեցնել բողոքի այդ ակցիաները, ընդհուպ՝ անցնել ռեպրեսիաների և սադրանքների։ Առաջին բեմականացումը տեղի է ունեցել երեկ, երբ ԵԿՄ տարբերանշանով մի «վիլիս» փորձել են վարել ցուցարարների ուղղությամբ, սակայն մեքենան կանգնեցրել են։ Սկսված քաշքշուկի ու ծեծկռտուքի հետևանքով նույնիսկ ԱԺ մի պատգամավոր թեթև վնասվածքներ է ստացել, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկել «Մարտական եղբայրներ» խմբի 7 անդամների։
Նիկոլ Փաշինյանն ամեն գնով նպատակ ունի միջազգային հանրությանը և առաջին հերթին Ադրբեջանին ցույց տալ, որ կառուցողական է տրամադրված։ Սահմանազատման այդ հատվածում հայտարարության պայմանները չկատարելու դեպքում Ադրբեջանն ընդհուպ պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ստանալու, ուստի և Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, հանձնարարել է կամ` նախ մեկ առ մեկ բոլոր ցուցարարներին հեռացնել տարածքից՝ նրանց վրա ինչ-որ բաներ գտնելով, կամ, ընդհուպ ոստիկանության միջոցով ցրելով։ Թե ե՞րբ իրավապահները կանցնեն նման գործողությունների, դեռ հայտնի չէ։
Մարտին Սահակյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան