Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոց ու ասել, որ սա մեր եկեղեցին է։ Երկու օր է` նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։ Կարծում եմ` ժամանակն է, որ մենք մեր կյանքին ու մեր շուրջը տեղի ունեցողին չնայենք որպես ֆիլմ, այլ լինենք դերակատար։ Սա ֆիլմ չէ, որտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որ եկեղեցու դեմ չեն արշավ սկսել, այլ կոնկրետ իշխանությունը` մեր հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մեր, սովորական մարդկանց դերակատարումը ճիշտ պատկերացնելու համար պետք է հիշեցնել, որ սա այն եկեղեցին է, որտեղ.
1. Մկրտվել ենք մենք
2. Պսակադրվել ենք
3. Հուսահատված պահին օգնություն ենք խնդրել
4. Մոմ ենք վառել ու աղոթել ամենանվիրական բաների համար
5. Մկրտել ենք մեր երեխաներին
6. Մեր հոգևորականների բառերի ներքո երկնային կյանք ենք ճանապարհել մեր հարազատներին
7. Ամենաուրախ պահերին շնորհակալություն ենք ասել
Վերջապես պատերազմի օրերից այս եկեղեցու հոգևորականներն են մտել տուն առ տուն, ու փրկել հազարավոր մարդկանց խելագարվելուց։ Այս եկեղեցին է, որ թույլ չի տալիս, որ մենք վերջնականապես վերածվենք անասունի, հանրային բարոյականության ու «չիկարելիի» գծեր է պահում։ Ի դեպ, Վրաստանն իրեն բաժին հասած պատմական աղետից դուրս եկավ մեծապես նաև վրաց եկեղեցու շնորհիվ, որը և՜ միավորեց, և՜ հորդորեց, և՜ ներքին հաշտության մղեց, և՜ մարդ մնալ պարտադրեց։ Մենք գնալու ենք նույն ճանապարհով։ ՄԱՐԴԸ պետք է լինի եկեղեցու կողքին։ Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը։ Որովհետև եկեղեցի կառուցելը ենթադրում է` պահպանել եկեղեցին կեղտոտ արշավանքներից, հառակ դեպքում նրանք կլինեն ուղղակի որպես կառուցապատողներ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան