Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան

1or.am-ը գրում է․

 

Կառավարությունն ավարտեց 2021-2026թթ բյուջեի քննարկումը՝ ամփոփելով 2023 թվականը։ Արձանագրեց, որ բոլոր ոլորտներում ունենք աճի զգալի տեմպեր՝ տնտեսություն, արդյունաբերություն, IT և այլն։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձանագրեց, որ անկում ունենք միայն գյուղատնտեսության ոլորտում, և եթե վիճակագրությունը լավ ուսումնասիրվի, ապա դա էլ խնդիր չի։ Ըստ իշխանության՝ հիանալի իրավիճակ է նաև ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունում։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը 1or.am-ի հետ զրույցում բացատրեց դրա գաղտնիքը։

 «Սովորաբար, բոլոր իշխանությունների ժամանակ էլ պետական պարտքը քանի տոկոս կազմում է՝ պետական պարտքի մասին օրենքում փոփոխություն են անում և ասում են, օրինակ՝ պետք է 60 տոկոսը կամ 65 տոկոսը չգերազանցի։ Պարտքը կազմել է ՀՆԱ-ի 48 տոկոսը նրա հաշվին, որ մենք ունեցել ենք արտարժույթի 20 տոկոսանոց անկում։ Այդուհանդերձ, մենք ունենք 12 միլիարդից ավելի պետական պարտքը, որի հիմնական խնդիրն այդ 48 տոկոսի մեջ չէ։ Խնդիրն այդ պարտքի սպասարկումն է։ Այդ 12 մլրդ-ի համար մենք տարեկան 700 մլն դոլար տոկոս ենք վճարում, բայց գնում ենք Եվրոպայից տարին 70 մլն դոլար գումար ենք մուրում, բերում Հայաստան և ազգովի ծափահարում ենք։ Պետական պարտքի ոչ թե ցուցանիշից պետք է ուրախանալ կամ տխրել, այլ՝ դրա ծախսման ուղղություններից։ Շատ վտանգավոր ծախսեր են կատարում՝ պետական պարտքի հաշվին հավելավճար են բաժանել, տնտեսական արդյունք չստեղծող ծախսեր են իրականացրել, իսկ հետագայում այդ պարտքի սպասարկման բեռը վճարելու են մեր զավակները։ Որոշ ժամանակ հետո մենք չենք կարողանալու մարել, և ստիպված բարձրանալու են հարկերը։ Օրինակ՝ այսօր վճարվող 20 տոկոսի փոխարեն կազմելու է 25 տոկոս և այլն»,- հանգամանալից բացատրեց Աուդիտորների պալատի նախագահը։ 

Սովորաբար ընդունված է պետական պարտքը վերցնել և ներդրում անել տնտեսության մեջ, որն էլ իր հերթին ֆինանսական նոր հոսքեր կապահովի պետական բյուջե, որով և՛ պարտքը կմարվի, և՛ պետական բյուջեն կհամալրվի։ Մոտ 4 մլրդ դոլարի պարտքը ներգրավելով՝ օրինակ, ՆԳՆ նոր կառույցներ ենք ստեղծել՝ պարեկներ, ջրային պարեկային ծառայություն, նոր մեքենաներ, ինքնագլորներ, համազգեստ և այլն։ Նաիրի Սարգսյանը սա անհեռատես քաղաքականության և ագահության հետևանք է համարում։

«Օրինակ, այս իշխանությունը պետական պարտքը ներգրավում է, որովհետև ակնկալում է, որ դրա ծախսման ուղղություններից կարող է գումար աշխատել։ Դրա ուղղությունները տարբեր են։ Ցանկացած պետական կառույց պետք է անցնի աուդիտ՝ երեք սկզբունքի հիման վրա՝ արդյունավետություն, ծախս և օգտավետություն։ Այս աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են։ Հաջորդ փող աշխատելու միջոցը՝ օրինակ գործարանների հիմնադրումը, շատ ավելի բարդ և ծախսատար գործընթաց է, որտեղից ներդրողները գումար չեն կարողանում աշխատել, ի տարբերություն, օրինակ, ասֆալտապատման պրոցեսի։ Այստեղ կա հստակ ձևաչափ՝ տենդերը կշահես, այսքան գումար կբերես, կտաս մեզ։ Այսինքն, այս ամենն ագահության, անուղեղության, ինֆանտիլության հետևանք է։ Պետական պարտքը վերցրել են, անշահութաբեր ներդրումներ են արել, պետական պաշտոնյաները հարստացել են, բնակչությունն՝ աղքատացել է»,- եզրափակեց Նաիրի Սարգսյանը։