ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը կարևորելով Հայաստանի անվտանգության օրհասական հիմնախնդիրները հայտարարում է «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման հեռանկարները Հայաստանում» թեմայով փորձագիտական հետազոտությունների դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք կվերլուծեն համակարգի ներդրման իրագործելիությունն ու մարտահրավերները Հայաստանում:
Հետազոտության հիմնական խնդիրներն են գնահատել համակարգի ներդրման իրագործելիությունը՝ հաշվի առնելով մեկնարկային պայմաններն ու լոկալ առանձնահատկությունները։ Կներկայացվեն նաև համապարփակ պաշտպանության և անվտանգության մոդելի կիրառման առաջարկություններ՝ շեշտադրելով ռազմական պաշտպանության և ներքին անվտանգության համակարգերի առանցքային բաղադրիչները, ինչպիսիք են պահեստազորի համակարգը, տարածքային պաշտպանության մոդելը, մոբիլիզացիոն մեխանիզմները, ինչպես նաև ռազմական արդյունաբերությունը։
Համապարփակ պաշտպանությունը հայեցակարգ է (կիրառվել է նաև Total Defence անվանումով), որը դուրս է գալիս ավանդական ռազմական ռազմավարությունից և ներառում է ազգային անվտանգության ավելի լայն մոտեցում` ներառելով ոչ միայն ռազմական հատվածը, այլև ողջ հասարակությունը, այդ թվում պետական կառույցները, բիզնեսները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և առանձին քաղաքացիներին:
Տարբեր աղբյուրներում Համապարփակ պաշտպանությունը սահմանվում է որպես կառավարության պաշտոնական ռազմավարություն, որն իր մեջ ներառում է ողջ հասարակության մասնակցությունը՝ ազգը հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար: Այս ռազմավարական մոդելը կիրառվել է մի շարք երկրներում, ինչպես օրինակ Իսրայելում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Սինգապուրում, Ավստրիայում, Շվեյցարիայում և այլն։
Դրամաշնորհին դիմել կարող են գիտահետազոտական կազմակերպությունները, փորձագիտական խմբերը և անհատ մասնագետները, որոնք ունեն պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների փորձ:
Առավել մանրամասն՝ «ԱՐԱՐ» հիմնադրամի կայքում, կամ կից նյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել