Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների
Փաշինյանական վարչախումբը երեկ առաջին անգամ բիրտ ուժ է կիրառել Տավուշի մարզում 4 գյուղերի վերադարձի դեմ բողոքի ակցիաներ իրականացնող և ճանապարհները փակող ցուցարարաների դեմ, ընդհուպ՝ ոստիկանները հրել և քաշքշել են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Ինչպես ավելի վաղ փաստել էինք՝ վկայակոչելով մեր աղբյուրները, վարչախումբը գիտակցում է, որ բողոքի այս ակցիաները կարող են լրջագույն հետևանքներ ունենալ և ավելի լայն տարածում գտնել, ուստի որոշում են կայացրել ոստիկանական մեթոդներով ճնշել բողոքի գործողությունները, հատկապես Մհեր Գրիգորյանի հետ Տավուշի համայնքապետերի հանդիպումից հետո, երբ պարզ դարձավ, որ փաշինյանական վարչախումբը պարզապես ստում է հանրությանը և սահմանազատման ու սահմանագծման գործընթացն ավելի վատթար պայմաններով է իրականացվում։
Երեկ բողոքի գործողությունները տարածվել են, ցուցարարները փորձել են փակել նաև Բագրատաշեն տանող ճանապարհը և հանդիպել ոստիկանական բռնություններին։ Երկու տասնյակից ավելի մարդու բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանություն։ Հայաստանում հայտնի որևէ իրավապաշտպան այդպես էլ չի դատապարտել Փաշինյանի վարչախմբի գործողությունները։
Միակը «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն է եղել, որը մտահոգություն է հայտնել ոստիկանական բռնությունների կապակցությամբ, իսկ մինչ այդ գործող իշխանությունները նոր ուժեր են տեղափոխում Տավուշի մարզ, մտադիր են մեկ-երկու օրվա ընթացքում ավարտել սահմանազատման ողջ գործընթացը, Ադրբեջանին հանձնել իր պահանջած ռազմավարական դիրքերն ու բարձունքները, հընթացս ծեծ ու ջարդով ցրելով ճանապարհները փակած ցուցարարներին։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունն այս հարցում ունի նույնիսկ Արևմուտքի աջակցությունը. խոստացել են որևէ կերպ չդատապարտել, միայն թե Հայաստանը կատարի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները։
Աննա Մակարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան