Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանազատ-
ման գործընթացի մեկնարկի մասին, որի արդյունքում Հայաստանի գործող իշխանությունները

պարտավորվում են միակողմանի տարածքային զիջումներ անել։

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ աշխատանքների արդյունքում Հայաստանը ստանալու է «անվտանգային ռիսկերի նվազեցում»


Գործընթացը համարելով միակողմանի զիջում՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի եւ
Հանրապետության այլ վայրերի բնակիչներ ձեռնարկեցին խաղաղ հավաքներ եւ քաղաքացիական
անհնազանդության գործողություններ, որոնք դեռ շարունակվում են։


Հավաքների կազմակերպիչները եւ մասնակիցները բազմազան են՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներից մինչեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցություններ, քա-
ղաքական եւ քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ։

Ի պատասխան խաղաղ հավաքների՝ իրավապահ մարմինների եւ իշխանությունների
վերահսկողության ներքո գտնվող խմբերի կողմից տեղի են ունենում իրավունքի անհարկի
միջամտություններ, բռնություններ եւ հետապնդումներ։

Ապրիլի 21. Բագրատաշեն տանող ճանապարհին անցկացվող հավաքի ընթացքում մաս-
նակիցները, որոնց մեջ էին «Մարտական եղբայրություն» նախաձեռնության անդամները, ար-
գելափակել էին երթեւեկությունը՝ այդ կերպ բողոք հայտնելով սահմանազատման ներկա գոր-
ծընթացին։ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) ամենագնացի վարորդը փորձել էր ճեղքել ցուցարարների շղթան՝ մեքենան վարելով ուղիղ ցուցարարների վրա։ Հավաքի մաս-
նակիցներն այնուամենայնիվ թույլ չէին տվել մեքենային անցնել, որից հետո ԵԿՄ անդամներից մեկը հարձակվել էր ցուցարարների վրա եւ տեղի էր ունեցել ընդհարում։

Միջադեպից հետո ձերբակալվել էին «Մարտական եղբայրություն» նախաձեռնության 7 անդամ, նրանցից մեկը
կալանավորվել է։

 

Ապրիլի 22. գրեթե նույնական միջադեպ էր տեղի ունեցել Նոյեմբերյանում՝ ԵԿՄ ամենա-
գնացը, կրկին, վարել էր փողոցը փակած ցուցարարների ուղղությամբ։ Դրա հետեւանքով ցուցա-
րարներից մեկը ստացել էր գլխի վնասվածք, եւս մեկը՝ ոտքի կոտրվածք։ Հարկ է նշել, որ ԵԿՄ

նախագահը ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի աջակից, «Քաղաքացիական կուսակցության» վար-
չության անդամ Սասուն Միքայելյանն է, որը փաստացի արդարացրել էր իր գլխավորած կազմա-
կերպության անդամների վարքը։

Նույն օրը ոստիկանությունը կանգնեցրեց Ազգային-ժողովրդավարական բեւեռի (ԱԺԲ)
աջակիցների ավտոշարասյունը, որը մեկնում էր Տավուշ հավաքներին մասնակցելու նպատակով։
Ոստիկանության պատճառաբանությունն այն էր, որ ավտոշարասյունով երթեւեկելու իրավունք

չունեն, մինչդեռ նման սահմանափակում ՀՀ օրենսդրությամբ գոյություն չունի։ Գործողու-
թյունների արդյունքում բերման ենթարկվեց ԱԺԲ աջակից Միսակ Կեպենյանը։

Ապրիլի 23․ երեկո. ոստիկանությունը մեծաքանակ ուժերով դադարեցրեց Նոյեմբերյանում
անցկացվող հավաքը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների։ Հավաքների ակտիվ
մասնակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվեց։ Մասնակիցներից եւս մեկը՝

պահեստազորի փոխգնդապետ Միհրան Մախսուդյանը ոստիկանների բռնությունների հետեւան-
քով ստացավ գլխուղեղի ցնցում եւ տեղափոխվեց հիվանդանոց։

Ապրիլի 24. ոստիկանությունը անհարկի միջամտեց Երեւանի կենտրոնով անցնող ԱԺԲ երթին։ Մաշտոցի պողոտա հասնելուն պես, առանց պարզաբանման, ոստիկանությունը պահանջեց երթի մասնակիցներին դուրս գալ փողոցից։ Այնուհետեւ, ոստիկանության մեծաքանակ ուժերը կամայականորեն բերման ենթարկեցին երթի 96 մասնակցի։ Ոստիկանության գործողությունները ուղեկցվում էին անհամաչափ, կոպիտ ուժի կիրառմամբ: Ըստ ԱԺԲ-ի՝ ոստիկանության բաժիններում իրենց աջակիցները, ներառյալ Վոլոդյա Ավետիսյանը, Արթուր Մարգարյանը և  Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ
կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում, News.am, 25.04.2024 թ.,

Խաչատուր Եփրեմյանը ծեծի են ենթարկվել15։ Հարկ է նշել, որ երթը պատշաճ իրազեկված էր եւ
Երեւանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված։


Ապրիլի 25-ին քրեական մեղադրանք առաջադրվեց նախօրեին Հայոց Ցեղասպանության
համալիրում ԱԺԲ իրականացրած հավաքի մասնակիցների նկատմամբ, ձերբակալվել են 7 անձ։

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխիքները պետք է գործեն ողջ
ծավալով՝ անկախ երկրում առկա քաղաքական լարվածությունից եւ այլ հանգամանքներից։ Հաշվի
առնելով նկարագրված դեպքերը եւ ընթացիկ իրադարձությունները, Քաղաքական իրավունքների
հայկական կենտրոնը եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեն հարկ են համարում հիշեցնել.


1. Ոչ բռնի քաղաքացիական անհնազանդությունը խաղաղ հավաքների ազատության

տիրույթում է, եթե անգամ մասնակիցների գործողությունների արդյունքում օրենքի որոշ պա-
հանջներ խախտվում են18։

2. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը հանցագործություն է։
Հավաքի վայր մեկնող անձանց կանգնեցնելը, խուզարկելը կամ ազատությունը սահմանափակելը

իրավաչափ չէ, եթե առկա չէ վերահաս բռնության կամ ծանր հանցագործության մասին ապա-
ցույց։

3. Խաղաղ հավաքի մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելը, որպես կանոն,
անհամաչափ է եւ հակասում է անմեղության կանխավարկածին։ Առավել անթույլատրելի է նման
վարչարարությունը օրենքին համապատասխան անցկացվող հավաքների պարագայում։


4. Խաղաղ հավաքների համատեքստում սադրիչների կիրառությունը արգելված է եւ նման
անձինք պետք է ենթարկվեն այնպիսի քրեական պատասխանատվության, ինչպես հավաքը
դիտավորությամբ խոչընդոտողները։


5. Խաղաղ հավաքի մասնակիցներին պաշտպանելը հավաքների ազատության իրավունքի անբաժանելի մասն է եւ ոստիկանության առաջնային պարտականություններից։ Այն հավա-
սարապես վերաբերում է բոլոր խաղաղ, առանց զենքի հավաքներին, անգամ եթե արտահայտված տեսակետները ընդունելի չեն որոշակի խմբերի համար։

1. Ձեռնպահ մնալ խաղաղ հավաքների նկատմամբ անհարկի միջամտություններից։

Ամբողջությամբ կատարել խաղաղ հավաքներին աջակցելու՝ օրենքով սահմանված ոստի-
կանության պարտականությունը։

2. Ձեռնպահ մնալ օրենքի կամայական մեկնաբանություններից։ Ոստիկանության վարչա-
րարությունը պետք է հիմնված լինի բացառապես Սահմանադրության եւ օրենքների վրա եւ

պայմանավորված չլինի քաղաքական նպատակահարմարությամբ։

3. Ամբողջությամբ կատարել խաղաղ հավաքների մասնակիցներին պաշտպանելու պար-
տականությունը, ներառյալ՝ բախումներ հրահրող անձանցից։ Պատշաճ արձագանքել նման

միջադեպերի վերաբերյալ բոլոր ահազանգներին։

 

Հայաստանի հելսինկյան կոմիտեն իրավապաշտպան
հասարակական կազմակերպություն է, որը 1995 թվականից
գործունեություն է ծավալում ժողովրդավարության զարգացման,
քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կայացման,
ինչպես նաեւ խոշտանգումների արգելքի բնագավառներում

Էլփոստ: [email protected]

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը
իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն
է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց
արձագանքելն ու կանխելը, ինչպես նաեւ քաղաքական
իրավունքների պաշտպանությունը:

Էլփոստ: [email protected]