Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները
Տավուշում սահմանազատումից հետո սկսված բողոքի լայնածավալ ակցիաներին գործող իշխանությունները պատասխանում են չափազանց կոշտ ձերբակալումներով և քաղաքական հետապնդումներով։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հատկապես Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին առանձնահատուկ դաժան վերաբերվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ԱԺԲ անդամները Ծիծեռնակաբերդի բարձունքում տեսնելով Աննա Հակոբյանին և Փաշինյանի փոքր դստերը, մի քանի րոպե վանկարկել էին «Նիկոլ դավաճան» և «Նիկոլ ցեղասպան»։
Աննա Հակոբյանն անվրդով լսել էր բոլոր այդ հայտարարությունները և հեռացել, սակայն դրանից հետո իշխանությունը նույն օրը երեկոյան 96 ԱԺԲ-ականի էր ձերբակալել, որոնցից 7-ին մեղադրանք է առաջադրվել, ընդ որում, Փաշինյանը չափազանց զայրացել է, որ քննչական կոմիտեն միայն 7-ին է մեղադրանք առաջադրել, ոստիկանութունից և քննիչներից պահանջել է այսուհետ հնարավորինս կոշտ լինել, ընդ որում չխորշել նաև մեկուսարաններում բռնություններ գործադրելուց։ Այս կերպ, նախ. գործող վարչախումբը փորձում է ցույց տալ հանրությանը, որ որևէ մեկին թույլատրված չէ վիրավորանքներ հասցնել հենց իրենց պարագլխի ընտանիքի անդամներին. հենց դա է պատճառը, որ շատ դեպքերում իրավապահներն անցնում են չափը։
Բողոքի ակցիաների մյուս մասնակիցները ևս զերծ չեն մնում գործող իշխանութունների բռնություններից, ընդ որում, ակնհայտ է մեկ զուգադիպություն. ոստիկաններն առավել կոշտ են այն մարդկանց հանդեպ, որոնք բողոքի ակցիաների ժամանակ վիրավորանքներ են հասցնում Նիկոլ Փաշինյանին։
Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը խոստացել է յուրաքանչյուր ոստիկանի պաշտոնի առաջխաղացում և պարգևավճար, եթե նրանք պաշտպանում են իր «թասիբը»։
Աշոտ Վարդանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...