Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից
Աշխարհի 7 երկրներ՝ Ալբանիան, Բութանը, Նեպալը, Պարագվայը, Իսլանդիան, Եթովպիան և Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունն անցած տարվա ընթացքում իրենց էներգիայի 99,7 %-ը ստացել են վերականգնվող էներգիայի աղբյուրներից՝ գեոթերմալ, հիդրո, արևային և քամու էներգետիկայից։
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ աշխարհի ևս 40 երկրներ 2021-2022 թվականներին իրենց էլեկտրաէներգիայի 50 %-ից ավելին արտադրել են վերականգնվող էներգիայի աղբյուրների շնորհիվ։
Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մարկ Յակոբսոնը, որը հետազոտողների խմբի ղեկավարն է, նշել է, թե սրանք չափազանց ուշագրավ տվյալներ են, և տասնյակ այլ երկրներ ունակ են կարճ ժամանակահատվածում իրենց էներգիայի մինչև 100 %-ը ստանալ էներգիայի վերականգնվող աղբյուրներից։
2022 թվականին Մեծ Բրիտանիան, օրինակ, 41,5 % է արձանագրել, ինչը 10 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Շոտլանդիայում 2022 թվականին վերականգնվող էներգետիկայի աղբյուրները ապահովել են երկրի ընդհանուր սպառման 113 %-ին համարժեք էլեկտրաէներգիա, ընդ որում, այս էներգիայի մի հատվածը վաճառվել է Անգլիայի և Ուելսի տարածքում, իսկ Շոտլանդիայում, բացի վերականգնվող էներգիայի աղբյուրներից կան նաև այլ էլեկտրակայաններ։
Հայաստանը արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Սուսան Մամյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան