Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից
Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի դատական համակարգում բարձր պաշտոնները տալ տխրահռչակ այն դատավորներին, որոնք անվերապահորեն կատարում են իր բոլոր ցանկությունները։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել Արմեն Դանիելյանը, որը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։ Արմեն Դանիելյանը հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով, մասնավորապես՝ Դանիելյանը հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանին կալանավորած դատավոր։
2019 թվականին դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատ էր արձակել երկրորդ նախագահին, իսկ վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանը բավարարել էր դատախազության բողոքը, և երկրորդ նախագահին կրկին կալանավորել էին։ Դանիելյանը հայտնի է ոչ միայն Քոչարյանի գործով, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո էլ նա անվերապահորեն կատարում էր օրվա իշխանությունների բոլոր հրահանգները՝ Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մի քանի մասնակիցների տևական ազատազրկման դատապարտելով։
2018 թվականի իշխանափոխությունից հետո հույս կար, որ Փաշինյանը, որն ինքն էլ մի քանի տարի անցկացրել էր անազատության մեջ, կմաքրի դատական համակարգը, կհեռացնի տխրահռչակ և ապօրինի որոշումներ կայացնող դատավորներին, այդ թվում՝ իրեն դատած դատավոր Մնացական Մարտիրոսյանին, փոխարենը՝ Փաշինյանը նախընտրեց օգտվել այդ դատավորների ծառայություններից և նրանց օգտագործել իր հակաօրինական նպատակների համար։
Արմինե Իվանյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան