ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ
Միացյալ նահանգներում կոռուպցիոն հերթական սկանդալն է ծագել, որը կապված է Ադրբեջանի հետ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է առաջադրել դեմոկրատ կոնգրեսական Կուելյարին և նրա կնոջը՝ Իմելդային, Ադրբեջանի նավթագազային ընկերությունից և մեքսիկական բանկերից մեկից կաշառք ստանալու համար։
Մասնավորապես հաջողվել է պարզել, որ 2014-ից 2021 թվականները կոնգրեսականն ու իր կինը 600 հազար ԱՄՆ դոլար կաշառք են ստացել Ադրբեջանի պետական նավթագազային «Սոկար» ընկերությունից, որն ամբողջությամբ գտնվում է Ալիևի վերահսկողության ներքո։
Կուելյարի դեմ այս քննությունն առաջինը չէ. դեռևս 2022 թվականին հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել էր նրա տունն ու նախընտրական գրասենյակը։ Կուելյարը Կոնգրեսում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի համանախագահն է և բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում` Ադրբեջանի դեսպանի հետ։ Մի քանի անգամ էլ հակահայկական բովանդակության նախագծեր է փորձել ներկայացնել, որոնք ձախողվել են հայամետ կոնգրեսականների ջանքերով, այժմ էլ պարզվում է, որ Կուելյարը հակաօրինական գործողություններ է արել, Ադրբեջանի շահերի վճարովի լոբբինգով զբաղվել և դրա դիմաց հսկայական միջոցներ ստացել Ադրբեջանի բռնապետից։ Թե ի՞նչ ընթացք կունենա այս դատաքննությունը, բարդ է ասել։
ԱՄՆ-ում չափազանց դժվար է ազատազրկել նման բարձրաստիճան պաշտոնյայի, բայց արդարադատության նախարարությունը հայտնել է, որ բոլոր ապացույցներն ունի ադրբեջանամետ կոնգրեսականին պատասխանատվության ենթարկելու համար։
Մերի Սերոբյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան