ՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բումերանգ Ռուբիկոն։Կեսարը Հռոմի վրա արշավանքի ժամանակ Գալլիայի եվ Հռոմի սահմանազատ Ռուբիկոն գետը անցնելիս ասեց,որ վիճակը գցված է ։Այդ օրվանից հանգուցալուծման խորհրդանիշ է դարձել Ռուբիկոն անցնել արտահայտությունը։Այո,այսօր հայ ժողովուրդը հոգեբանական , քաղաքական Ռուբիկոն անցավ եվ ստի,կեղծիքի,դավաճանների ,ազգուրաց թշվառականների,գործակալների դեմ պայքարն արդեն մեկնարկեց։Առաջին օրվա ժամանումը,մոտ 90 հազար մոտիվացված քաղաքացիներով կազմակերպված հանրահավաքը շատ տպավորիչ էին եվ ուժի լրջագույն ցուցադրություն էր։Կարծում եմ շարժման ոչ ղեկավարներին,բայց շարքային մասնակիցներին,համակիրներին պետք է փոխանցել երկրորդ եվ հաջորդ մի քանի օրերի գործողությունների ծրագիրը եվ քաղաքական բովանդակությունը։Ըստ իս քպ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել եվ ներքին եվ արտաքին աջակցությունից։Ներքին աջակցության իմաստով ,կարելի է արդեն իսկ պնդել,որ քպ ղեկավարը այլևս անդառնալիորեն կորցրել է ժողովրդի անունից ընտրված լինելու պնդաճակատ զեղումները կատարելու հնարից եվ իրերի ընթացքում նրա այսպես կոչված լեգիտիմության սառույցը հալելու է մայիսյան արևի տակ։Դառնանք արտաքին գործոնին։Հարկավոր է հնարավորինս կարճ ժամկետում կասեցնել սահմանազատման եվ հողերի հանձնման քպ ծրագիրը։Դա կբերի նրան օժանդակող արտաքին,արեւմտյան,թուրքական,ռուսական ազդեցության կորստին։Այդ կենտրոնները կհասկանան,որ քպ ղեկավարն այլևս ի զորու չէ իրականացնել դրսերում նրա տված խոստումները։Որպես հետևանք,քպ կկանգնի արտաքին օժանդակության կորստի փաստի առջև։Ներքին եվ արտաքին օժանդակության կորուստը քաղաքական երսայր բումերանգ կդառնա եվ մեր քաղաքական կյանքից կհեռացնի տարատեսակ գործակալական ցանց ու իշխանական լծակ ունեցող խաբեբաներին։




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...