Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Համաշխարհային լրատվամիջոցներն անդրադարձել են Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որի մասնակիցները երեկ հասել են Երևան և մեծ հանարահավաքը անցկացրել Հանրապետության հրապաարակում:

«Հինգշաբթի Հայաստանի մայրաքաղաք Երևանում ցուցարարների մեծ բազմություն էր հավաքվել՝ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մի քանի սահմանամերձ գյուղերը հարևան և վաղեմի հակառակորդ Ադրբեջանին զիջելու որոշման պատճառով», - գրում է Reuters-ը:

Գործակալությունը նկատում է, որ որոշումը Հայաստանում շատերին զայրացրել է։ 

Deutsche Welle ծառայությունն էլ գրում է, որ Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ բողոքի ակցիա է տեղի ունեցել Եկեղեցու գլխավորությամբ։

«Ընդդիմադիր շարժումը մտադիր է իր նպատակին հասնել ողջ երկրում քաղաքացիական անհնազանդության անժամկետ ակցիաների միջոցով, որոնք կմեկնարկեն մայիսի 10-ի առավոտյան։ Հանրահավաքը, որը, ըստ փորձագետների, ամենամեծն էր 2021 թվականի ընտրությունների բողոքի ցույցերից հետո, դեռ լուրջ անհանգստություն չի առաջացրել կառավարությունում։ Սակայն ներկայիս ակցիան ղեկավարող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կողմնակիցներին կոչ է արել հանգստություն պահպանել և պատրաստվել երկարատև պայքարի», - գրում է ծառայությունը:

«Բագրատ արքեպիսկոպոսի շարժումն ինքնաբուխ արձագանք էր հյուսիսային սահմանի չորս գյուղի վերադարձին Ադրբեջանին։ Երկրի այս հատվածը մտնում է Տավուշի մեջ, որի թեմը ղեկավարում է հոգևորականը։ Չորս գյուղն ընդամենը պատրվակ է, փորձ՝ մոբիլիզացնելու և համախմբելու բոլոր ուժերին, որոնք դժգոհ են, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունները գնում են միակողմանի զիջումների՝ փոխարենը ոչինչ չստանալով, իսկ ներքաղաքական կյանքում գնալով ավելի շատ են դիմում հանցավոր մեթոդների՝ հակառակորդների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելով», - գրում է BBC-ն:

Լրատվական ծառայությունը նկատում է, որ Փաշինյանի իշխանության վեց տարվա ընթացքում՝ 2020 թվականին պատերազմում պարտությունից  և Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալուց հետո, երկրում շատերը դժգոհ են նրա քաղաքականությունից։

«Սակայն ընդդիմությանը միավորելու նախկին բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ որպես առաջնորդներ առաջարկվում էին հակասական և ոչ հանրաճանաչ քաղաքական գործիչներ՝ նախկին նախագահներ կամ նրանց հետ կապված գործիչներ: Ի հակադրություն նրանց, Բագրատ Սրբազանը համեմատաբար երիտասարդ (52 տարեկան) և խարիզմատիկ գործիչ է։ Նրա անունն արատավորված չէ վերջին տարիների քաղաքական ու կոռուպցիոն սկանդալներով։ Հոգևորականին չի կարելի անվանել նաև ռուսամետ գործիչ (ոչ նախանձելի դիրք այսօրվա Հայաստանում): Նա սովորել և ծառայել է Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ Այս ամենը նյարդայնացնում է Փաշինյանի կուսակցությանը, և նրան մոտ կանգնած լրատվամիջոցները շարժումը վարկաբեկելու արշավ են սկսել՝ մեղադրելով նրան ռուսական հետախուզական ծառայությունների համար աշխատելու և մաֆիայի հետ կապ ունենալու համար՝ առանց ապացույցներ ներկայացնելու։

Բայց բացի իշխանության կողմնակիցներից ու նրա կատաղի հակառակորդներից, Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք հիասթափված են երկուսից էլ։ Նրանց համար Բագրատ արքեպիսկոպոսի շարժումը և «հոգևոր Հայաստանի» մասին կարգախոսները պոպուլիզմի մեկ այլ տեսակ է՝ առանց կոնկրետ հարթակի, իրատեսական նպատակների և իրավիճակի լուրջ վերլուծության։ Եվ նրանց աչքում դա Փաշինյանի պոպուլիզմից տարբերվում է միայն իր ավելի պահպանողական էսթետիկայով», - գրում է BBC-ն։

Politico-ն, իր հերթին, նշում է, որ Սրբազանն ի սկզբանե պնդում էր, որ ցուցարարները պահանջում են միայն վերջ տալ սահմանի սահմանազատման գործընթացին, սակայն ավելի ուշ պահանջել է, որ Փաշինյանը հրաժարական տա՝ պնդելով, որ նա լիովին ձախողել է երկրի կառավարումը։ 

«Սահմանազատման այս գործընթացն անօրինական է: Մեր շարժումը սկսվել է տուժած գյուղերից, բայց երկարաժամկետ հեռանկարում վտանգված է ողջ Հայաստանը»,- ասել է Բագրատ Սրբազանը ֆրանսիական Le Monde-ին։

«Նշելով, որ շարժումը կրոնական չէ, Գալստանյանը քննադատել է միակողմանի զիջումները՝ մատնանշելով, որ Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե՝ տարածքը փոփոխելու համար և դատապարտելով այն փաստը, որ այդ զիջումները կատարվել են Բաքվի սպառնալիքի ներքո», - գրում է թերթը:

«Երբ Նիկոլ Փաշինյանը երկու ամիս առաջ եկավ գյուղացիներին տեսնելու, նրանց շատ պարզ ասաց. «Եթե մենք այս սահմանազատման գործընթացով չանցնենք, նորից պատերազմ կունենանք Ադրբեջանի հետ»։ Դա կոնֆլիկտի պատասխանատվությունը նրանց վրա գցելու միջոց է»,- վրդովված ասել է հոգևորականը: