Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են պահելու Նիկոլ Փաշինյանը և մնացած նիկոլփաշինյանները, այսինքն՝ քպականները և մատների վրա հաշված սատելիտ «քաղաքական ուժերն» ու անհատները: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է, անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի: Նրանք չունեն կարմիր գծեր, նրանց մտահոգության միակ առարկան իշխանությունն է, այսինքն՝ այն կորցնելու սարսափը: Իսկ կորցնելու բան ունեն: Ընդ որում, խոսքը միայն պատասխան տալու մասին չէ, նշյալների մեծ մասի համար գլխավոր անհանգստությունը բարեկեցությունը կորցնելու վտանգն է: Իսկ Հայրենիք, պետություն, ժողովուրդ հասկացությունները պարզապես երկրորդական, երրորդական հասկացություններ են:
Կրկնենք՝ ֆեյքաշինության հսկայածավալ գործընթացի մեջ մտած, մի մատի հրահանգով «շեֆին» աստվածացնող, ստի ու կեղծիքի հորձանուտ բացած այս «թիմից» որևէ այլ բան սպասել պետք չէ: Շատ ավելի ցավալի է տեսնել նրանց, որոնք Նիկոլ Փաշինյանին դեմ լինելով (կամ գոնե այդպես ցույց տալով)՝ ուղղակիորեն ջուր են լցնում անհայրենիքության ջրաղացին, երբ խայթում, անվանարկում կամ հեգնում են «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու Բագրատ Սրբազանին: Ընդ որում, հաճախ նույնիսկ չճանաչելով վերջինիս, ծանոթ չլինելով նրա անցած ճանապարհին, արած գործերին: Բոլորը պարտավոր չեն ճանաչել նրան, բայց փաստը մնում է փաստ, որ նա առաջնորդում է անհայրենիքության դեմ պայքարը, նա կարողացավ սկսել առաջին հայացքից այլևս անհնար թվացող գործընթաց:
Գործընթաց, որը նաև միասնականության հույսեր է բացել: Ու ցանկացած թեկուզ փոքր «հարված» արդ շարժմանն ու Բագրատ Սրբազանին նշանակում է փայտ դնել անիվների տակ, այսինքն՝ նպաստել անհայրենիքության հաղթանակին: Իսկ այն, որ շարժման ընթացքից իշխանություններն ու նրանց սատելիտները լրջորեն անհանգստացած են, ցույց են տալիս հենց նրանց ջղաձիգ շարժումները, որակումներն ու արձագանքները: Այդպիսին են լինում վախի աչքերը: Հարցրեք ցանկացած հոգեբանի, և նա դա կհաստատի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...