Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան

Քանի որ ընդունել ենք, որ սկսել ենք լուրջ պրոցես, և ոչ թե մի օր հավաքվեցինք 70 հազարով ու ցրվեցինք տներով, ապա հաջողությունը անպայման լինելու է։ Այդ ընթացքում կարևոր է պարբերաբար արձանագրել՝ ինչ իրավիճակ ունենք, ինչ աշխատանք պետք է արվի։ Եվ այսպես. ինչ ունենք այս պահին.

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«1. Ճշմարտության հրապարակ. կայուն ձևավորված կորիզ, որը դնում է երկրում խորքային փոփոխությունների պահանջ։ Սա արդեն փաստ է, նոր գործոն։

2. Հարթակից՝ Բագրատ Սրբազանը հրապարակեց կարևորագույն փաստաթուղթ՝ վաղվա Հայաստանի տեսլականը։ Հստակ ձևակերպումներով, որոնք հասկանալի են թե´ Հայաստանի ներսում, թե´ միջազգային հանրության համար, թե´ հակառակորդների։ 20 կետանոց բազմաշերտ փաստաթղթի 2 կարևորագույն բովանդակություններն են. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղության հաստատման բանակցությունները, ինչպես նաև սահմանազատման աշխատանքները, երկրորդ՝ այս շարժումը Հայաստանի ներքին կյանքի առողջացման մասին է, ներքին հաշտության, արդար բարքերով՝ ժամանակակից պետության ստեղծման։

3. Գրագետ շրջանակների անմիջական և կիրառական ներգրավվածություն պրոցեսներին։ Հարթակից հնչած հանձնարարություն-խնդրանքին ի պատասխան «Դիվանագետների համահայկական խորհրդի» կազմած փաստաթուղթը բացառիկ է իր լրջությամբ և որակով։ Սա այն բեկումնային պահն է, որն այս շարժմանը նոր որակ է բերում և նաև հետագա գործողությունների նոր ուղղություններ բացում՝ աշխատանք արտաքին աշխարհի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային գործընկերների, հարևան երկրների հետ։

4. Եկեղեցին ստացել է (վաստակել է) բացառիկ ժողովրդականություն։ Եկեղեցու խոսքը հասնում է յուրաքանչյուր տուն, միջավայր, անհատներին։ Սա բացառիկ պատմական ձեռքբերում է. շատ երկար ժամանակ կար լուրջ խնդիր՝ եկեղեցու խոսքը դժվարությամբ էր հանրայնացվում։ Ե՞րբ էր քաղաքացին լսում հոգևորականին՝ պատարագի՞ ժամանակ, քարոզի՞ ժամանակ. ընդունենք, որ քչերն էին լսում ու քչերը հասկանում, եկեղեցական այլ արարողությունների՞, որոնք զանգվածային չեն և ոչ մշտական։ Իհարկե՝ հեռուստաընկերություն, մամուլ, սոցցանցեր օգտակար խողովակներ են, բայց այսօրվա ճշմարիտ խոսքի, առողջացման խոսքի, քրիստոնեական խոսքի և արժեքների տարածման նման հնարավորություն երբևէ չի եղել։ Շարունակենք այս տրամաբանությամբ, և աչքի առաջ կձևավորվի կարևորագույն արդյունք՝ հասարակության իսկական առողջացում, հայ հասարակության և հայ առաքելական եկեղեցու իսկական միասնությունը։

5. Անհրաժեշտ է շարունակել մասնագիտական խոսքի, գրագետ ուղերձի զանգվածայնացումը։ Դիվանագետների օրինակի պես, մեր մյուս ինտելեկտուալ, մասնագիտական պոտենցիալով միավորները պետք է հասրակությանը ներակայացնեն իրենց աշխատանքը։ Ամենամեծ մոլորությունն այն է, թե հասարակությունը սպասում է միայն գոռոցի կամ էժան էմոցիայի։ Երկար տարիներ հասարակությունը կարոտ է մնացել գրագետ խոսքի, ու հիմա այդ սկսված պրոցեսը պետք է ուժեղացնել։

6. Հստակ ձևակերպվել է աշխատանքի և նպատակի ճանապարհային քարտեզ՝ նոր կառավարություն և դրան հասնելու հիմնական սցենարը։ Սա շատ կարևոր պահ է, որը պահանջելու է համառ աշխատանք։

7. Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա։ Եվ այս միտումն արագորեն տարածվելու է՝ մինչև կիրառական լուծում։ Բայց կառավարություն օբյեկտիվորեն կա, և կառավարության անդամների ու պետական համակարգի մտածելու խնդիրն է սա արդեն. իրենք վարչապետի՞նն են, թե՞ Հայաստանի Հանրապետությանը։ Սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին, ուժայիններին։ Սա վերաբերում է նաև ՔՊ-ի պատգամավորներին՝ նրանք Նիկոլի պատգամավորնե՞րն են, թե՞ քաղաքական ուժի և ընտրողի։ Ի դեպ, Բագրատ Սրբազանի կողմից հստակ մեսիջ ուղղվեց պետական համակարգին. քաղաքական փոփոխությունները չեն ազդելու ձեր կայուն բնականոն աշխատանքի վրա։ Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը պետության և ոչ թե մեկ հոգուն ծառայելու ինստիտուտն է։