Քննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Դեն Սինորին և, ի թիվս այլ բաների, խոսել է «պատերազմի հաջորդ օրվա» մասին:
«Մենք քննարկում ենք ահաբեկչական կազմակերպության առաջնորդներին արտաքսելու հարցը, բայց դա կախված է, առաջին հերթին, ՀԱՄԱՍ-ի հանձնումից», - ասել է Նեթանյահուն:
Նա հույս է հայտնել, որ պատերազմից հետո Գազայի հատվածը կկառավարեն ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող տեղացիները՝ տարածաշրջանի երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ:
«Մենք հուսով ենք, որ անկլավը կկառավարեն ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող տեղի բնակիչները՝ տարածաշրջանի երկրների հետ:Մեզ հարցնում են, թե ինչ է լինելու «հաջորդ օրը», բայց առաջին հերթին պետք է վերացնել ՀԱՄԱՍ-ը։ Տեղի Գազայի բնակիչներին չի կարելի թույլ տալ կառավարել տարածքը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն այնտեղ է: Մենք պետք է պաշտպանվենք մեր ուժերով: Մենք դա չենք խնդրում ամերիկացի զինվորներից կամ ուրիշներից»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը վստահություն է հայտնել, որ իրենք «կոչնչացնեն ՀԱՄԱՍ-ը»:
«Մեր երկրորդ նպատակը պատանդներին վերադարձնելն է, դա է մեր նպատակը, և դրա համար էլ մենք ռազմական ճնշում ենք գործադրում։ Մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ, որոնց ոչ մի ժամանակակից բանակ նախկինում չի հանդիպել», - եզրափակել է նա:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան