ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են
Բավականին հետաքրքիր իրավիճակ է տիրում ուժային կառույցներում։ Ըստ մեր աղբյուրի՝ փաստաբան Արա Զոհրաբյանը և ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը հաղորդում են ներկայացրել դատախազություն, որտեղ փաստաթղթեր էին տեղադրել, թե տավուշցիները Հայաստանի պետկադաստրի վկայականներով ապրում են այդ տարածքներում:
Փաստացի, կադաստրի թղթերով ՀՀ տարածք ճանաչված հատվածը Փաշինյանը հարկադրաբար հանձնում է Ադրբեջանին, և սա քրեորեն պատժելի արարք է։ Այս գործը դատախազությունը ստացել է, ընդունել և ուղարկել է ԱԱԾ-ին, որպեսզի վերջինս այս գործով քննություն սկսի։
ԱԱԾ-ն այս ամենը վերցրել է և պաշտոնական քննություն չի սկսել, սառեցրել է, բայց այն չի մերժել, որովհետև դա բավականին դժվար գործընթաց է։ Իրականում, ըստ հավաստի աղբյուրների` ներքին կարգով քննություն է իրականացվել, գործ է պատրաստվել, այսինքն դոսյեն պատրաստ է, ու այժմ սպասում են, թե ինչ իրավիճակ կստեղծվի այդ կապակցությամբ։
Չի բացառվում, որ հենց ԱԱԾ-ն առաջինը, երբ քաղաքական եղանակը փոխվի, շտապի, որ այդ դոսյեն դնի ընդդիմության առջև։ Բոլոր հիմքերը կան դավաճանության հոդվածով քրեական վարույթ հարուցելու համար, պետության տարածքները թշնամուն հանձնելու, կամ ուրիշ երկրին հանձնելու կապակցությամբ։
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս զարգացումներից, խուճապի մեջ է, քանի որ չի կարողանում ամբողջությամբ վերահսկել Ազգային անվտանգության ծառայությունը։
Լուսինե Իսրայելյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան