Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան
Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են սահամնազատումն իրականացնել այսպես կոչված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Փաշինյանն ամեն ինչ անում է հանրության շրջանում տպավորություն ստեղծելու, որ Ալմա-Աթայի հռչակագիրը բալասան է Հայաստանի ցավերի համար, ընդ որում ինքն էլ հստակ գիտակցելով, որ Ալմա-Աթայի հռչակագրում որևէ քարտեզ նշված չէ, ուստի ցանկացած պահի այդ հռչակագիրը կարող է ուղղվել Հայաստանի դեմ, իսկ սահմանազատումը դրանով միայն օրինականացնելու է Ադրբեջանի պահանջները։
Երեկ Երևանում «ՎԶԵԲ» համաժողովի ընթացքում Փաշինյանը կրկին հայտարարել է, թե՝ «Միմյանց տարածքային ամբողջականությունը Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են ճանաչել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այդ հռչակագիրը ստորագրել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները»,- նշել է Փաշինյանը և հավելել, թե՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն այս օրերին մեկնարկել է և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին ու Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել»։
Անընդհատ հանրությանն ահաբեկելու նոր պատերազմի հեռանկարով՝ Փաշինյանը միակողմանի զիջումներ է իրականացնում, իսկ հանրության մի ստվար զանգված շարունակում է լռելյայն հետևել երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի ոչ հայանպաստ գործողություններին։
Օրերս, նախկին մի խումբ դիվանագետներ հայտնել են, որ սահմանազատման և սահմանագծման հիմքում Ալմա-Աթայի հռչակագիրը դնելու գործողությունը հակասահմանադրական է և քրեորեն պատժելի արարք, փաստարկել, որ գործող իշխանությունները միակողմանի զիջումներով ընդամենը լեգիտիմացնում են Ադրբեջանի պահանջները, որևէ դրական ելք դրանից հնարավոր չի ստանալ, ընդհակառակը, Ադրբեջանին առաջիկայում հնարավորություն է տալու նոր պատերազմ սանձազերծել Հայաստանի Հանրապետության դեմ։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցում նշում է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը շրջանառել է Ադրբեջանը, որովհետև այդ փաստաթուղթն իրականում հօգուտ Ադրբեջանի է։ Այդ փաստաթղթով նշանակում է, որ մեր 30 տարվա պայքարը չպետք է լինի շարունակական։
«Չեմ լսել, որ նախկին Խորհրդային երկրների մեջ ինչ-որ բանակցություններում մեջբերվի այդ փաստաթուղթը, մեր պատմության մեջ շատ փաստաթղթեր կան և միայն այդ մեկն է հօգուտ Ադրբեջանի»,- նշում է Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմն է պարտադրել այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինայնին և նա ընդունել է, հիմա էլ հիմնավորում է, որ դա հրաշալի փաստաթուղթ է։
Իրականում, ըստ Արշակ Կարապետյանի, գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան