«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում
Գործող վարչախմբի տարբեր կլաններ, վերջին օրերին տենդագին հավաքների և քննարկումների մեջ են, փորձում են հասկանալ, թե ի՞նչ է լինելու իրենց հետ ընդդիմադիր շարժման հաջողության դեպքում, և հնարավորություն կա՞, գոնե կամուրջներ պահպանել ընդդիմության, հնարավորության դեպքում նաև շարժումը առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ` սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով։
Փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, երեկ, ինչպես օրինակ` Սարգիս Խանդանյանը, Բաբկեն Թունյանը և Գուրգեն Արսենյանը լրագրողներին համոզում էին, թե «Քաղպայմանագրում» նույնիսկ մեկ ու կես ձայն չկա, որ կարող է աջակցել Բագրատ Սրբազանի շարժմանը։ Նշում էին, թե «Քաղպայմանագիրը» կուռ է և որևէ կերպ խուճապի մատնված չէ։
Իրականում բոլորովին հակառակն է։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին տարբեր խմբեր կապ են հաստատել ընդդիմության ներկայացուցիչների հետ, փորձելով իրենց համար անվտանգության երաշխիքներ կորզել, միայն այդ դեպքում են պատրաստ կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին՝ Ազգային ժողով հասնելու դեպքում։
Փաշինյանն ինքն էլ տեղյակ է նման քննարկումների և առանձին զրույցների մասին, և իր էմիսարներին գործուղել է կուսակցություն, որոնք յուրաքանչյուր պատգամավորի հետ առանձին-առանձին զրույցներ են ունենում, նրանց բացատրում, որ կպատժեն, կամ էլ ինչ-որ խոստումներ են տալիս կուսակցական հավատարմությունը պահպանելու դիմաց։
Սյունե Ադամյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան