Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը նախօրեին լայն հանդիպում է կազմակերպել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։ Մի քանի տասնյակ կուսակցությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ հանդիպել, մի քանի ժամ քննարկել են հետագա ընթացքը։
Բնավ տարօրինակ չէ, որ հանդիպումից հետո որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ սկսեցին քննադատել հենց շարժմանը, հայտարարել, թե անհաղթահարելի գաղափարական տարաձայնություններ ունեն շարժմանը մասնակից տարբեր ուժերի հետ։
Ակնհայտորեն գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ջանքեր է գործադրում քաղաքական դաշտի լայն համախմբումը տորպեդահարելու ուղղությամբ։ Բնավ զարմանալի չէ, որ գործող իշխանություները նաև փորձում են սեփական ականներին տեղավորել Բագրատ Սրբազանի շարժման մեջ, այդ շարժման հաջողությունները հօդս ցնդեցնելու, ինչպես նաև հանրային օրկարգում տպավորություն ստեղծելու, թե ընդդիմադիր շարժման առաջնորդ հոգևորականին չի հաջողվում իրար գլուխ հավաքել բոլոր քաղաքական ուժերին։
Ըստ էության, քաղաքական ուժերը կարող են և պետք է գաղափարական և այլ տարբեր տարաձայնություններ ունենան միմյանց հետ։ Հայաստանի վիճակն այնքան օրհասական է, որ զուտ միայն այդ տարբերություններն առաջ մղելով, ընդդիմադիր շարժման տորպեդահարումը բխում է ընդամենը մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի շահերից, ուստի այս պահին նման հայտարարություններն աշխատում են հենց գործող վարչախմբի օգտին։
Ամենևին ցանկություն չունենք ասելու, որ շարժման պառակտման կամ տարբեր ուժերի հետ չհամագործակցելու մտադրության մասին հայտնող միավորումներն իշխանության գործակալներ են, շատ դեպքերում, մի գուցե հենց իրենք էլ չեն պատկերացնում քաղաքական իրավիճակը։
Այս պահին թիվ մեկ հարցը հենց միավորումն է, բոլոր իրական ընդդիմադիրներին մեկ կաթսայում հավաքելը, իսկ արդեն Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո, նոր երկրի զարգացման տեսլական նախանշելը։
Սուրեն Սարատիկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան