ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում
Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների, ըստ որոնց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ Քայլը» հիմնադրամին 50 և 20 միլիոն մասնաբաժիններով տրամադրած նվիրատվությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել հատկապես այն համատեքստում, որ Կառավարությունը համարվում է ԶՊՄԿ ՓԲԸ-ի շուրջ 22 տոկոսի բաժնետեր, հայտնում ենք հետևյալը՝
ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ոչ թե պարզապես նվիրատվություն է տրամադրել, այլ համատեղ կրթական ծրագիր է իրականացնում Իմ Քայլը հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։ «Իմ Քայլը» և «ԶՊՄԿ» հիմնադրամները 2023 թվականին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի
շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը 2023 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին հատկացրել է 50 մլն, իսկ 2024 թվականի մարտին 20 միլիոն դրամի դրամաշնորհներ։ Գումարն ուղղվել է «Համահայկական գերազանցության կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկում դասավանդելու համար մասնագետներ հրավիրելու նպատակով։ Դասախոսները և փորձագետները հրավիրվել են այնպիսի համալասարններից, ինչպիսիք են MIT, Berkeley, University of California, Սանկտ Պետերբուրգի ԻՏՄՕ-ն և այլ:
«Quanta» ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, ովքեր կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ և հիմնել ստարտափներ:
«ԶՊՄԿ» ԲՀ-ի պայմանագրերը 2023-ին կազմվել են մի դեպքում տնօրեն Մխիթար Հայրապետյանի, իսկ մյուս դեպքում տնօրեն Դավիթ Մկրտչյանի հետ։
«ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը 2024 թվականին շարունակելու է գործունեությունը իր կանոնադրական նպատակներին համապատասխան, աջակցելու է բոլոր այն նախագծերին, որոն կարող են նպաստել մեր շահառուների՝ հետևաբար նաև Հայաստանի բարեկեցությանը։ Անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կավելացնի ծրագրերի քանակը, աջակցության ծավալը և կընդլայնի ոլորտները։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը 2023 թվականին ամբողջական կամ մասնակի աջակցել է 537 ծրագրի ու կազմակերպությունների։ Աջակցությունների շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը։
Աջակցության են ստացել ինչպես անհատներ, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ, պետական ու համայնքային կառույցներ։ Հիմնադրամից աջակցություն ստացած ոլորտները բազմազան են՝ ռազմահարենասիրական, գիտակրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, սոցիալական և այլն։
Միայն բանակին և ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպություններին «ԶՊՄԿ» ԲՀ-ն 2023 թվականին տրամադրել է ավելի քան 100 միլիոն, սպորտին՝ 535 միլիոն, տեղահանված արցախցիների աջակցության ծրագրերին՝ 165 միլիոն, մշակույթին 368 միլիոն։
Ընդհանուր առմամբ «ԶՊՄԿ» ԲՀ-ն 2023 թվականին իրականացրել է 7 միլիարդ 974 միլիոն 104 հազար 135 դրամի աջակցության ծրագրեր։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան