Վարչախումբը խտրականություն չի դնում եկեղեցու դեմ պայքարում
Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց վարած կեղտոտ քաղաքականության մեջ, գործող իշխանությունները որևէ խտրականություն չեն դնում։
Նախօրեին Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի ամբիոնից նեղսրտել է, որ Հայ առաքելական եկեղեցին հարկեր չի վճարում։ Եկեղեցուց, իհարկե, փաստերով հերքել էին, փաստել, որ եկեղեցին հազար հարկատուների ցուցակում 488-րդն է, բայց ունի որոշ հարկային արտոնություններ։
Ըստ երևույթին, փաշինյանական իշխանությունը չափազանց ծանր է տարել, որ ընդդիմադիր շարժումը ղեկավարում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորը և որոշել են ողջ թափով հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա։
Օրեր առաջ Բագրատ Գալստանյանը հիշեցրել էր, որ ժամանակին Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը պետությունն առգրավել է, բարձրացրել դրանց վերադարձի հարցը։
Փաշինյանի այսօր ԱԺ-ում արած մեկանաբանությունը ոչ այլ ինչ է, քան վտանգավոր տգիտություն, որը լուրջ հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլ նաև ընդհանրապես աշխարհում հայկական շահերի համար։ «Հայ առաքելական եկեղեցին այլ երկրներում նման հարցեր բարձրացնում է և մտածեցի, որ Հայաստանի և այլ երկրների պարագայում ՀԱԷ մոտեցումը գալիս և նույնանում է, ես հիշում եմ, որ հայերը Թուրքիայի դեմ այդպիսի պահանջներ ներկայացրել էր և ամենևին չեմ զարմանա, որ այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։
Հայ առաքելական եկեղեցին աշխարհի տարբեր երկրներում մեծ ունեցվածք ունի, որոշ դեպքերում դրանք հայտնվել են այդ երկրների իշխանությունների թիրախում, ուստի Փաշինյանի այսօրվա արած հայտարարությունը ոչ միայն խարխլում է Հայ առաքելական եկեղեցու ազդեցությունը Հայաստանում, այլ նաև վնաս հասցնում արտերկրում՝ օրինակ Երուսաղեմում։ Այդ երկրների իշխանություններն այլևս Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերվելիս իրենց հակաօրինական քայլերն արդարացնելու են Նիկոլ Փաշինյանի ելույթներով։
Փաշինյանն այսօր կրկին շարունակել է իրեն Պապ թագավորի հետ համամատելը, սա ևս տգիտություն և պատմության չիմացություն է։ Ի տարբերություն Փաշինյանի՝ Պապ թագավորը գոնե ճակատամարտ էր հաղթել, ինչպես նաև նպաստել Հայաստանի ինքնիշխանությանը։
Նունե Գրիգորյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան