Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որի համաձայն՝ Թել Ավիվը պարտավոր է դադարեցնել Ռաֆահում հարձակումները և ցանկացած այլ գործողություն, որը կարող են բացասաբար անդրադառնալ քաղաքի բնակչության վրա:
Դատարանը նաև պարտավորեցրել է Իսրայելին՝ բաց պահել Ռաֆահի անցակետը և ապահովել փաստահավաք առաքելությունների անարգել մուտքը Գազայի հատված:
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը և արտաքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, պնդել՝ ցեղասպանության համար Թել Ավիվին ներկայացվող մեղադրանքները կեղծ են և նողկալի:
Ըստ հրապարակման՝ իսրայելական ուժերը պաշտպանական պատերազմ են վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ը և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին:
«Իսրայելը գործում է միջազգային իրավունքին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:
Կառույցները վստահեցնում են, որ Ռաֆահի տարածքում այնպիսի գործողություններ չեն իրականացնում, որոնք կարող են հանգեցնել Գազայի հատվածի բնակչության ամբողջական կամ մասնակի ոչնչացման: Ըստ հայտարարության՝ իսրայելական կողմը բաց է պահում Ռաֆահի անցակետը մարդասիրական մատակարարումների համար և թույլ չի տա ահաբեկչական խմբերին վերահսկել այն:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան