Կառավարման կատարյալ կոլապս. Հայաստանը պատրաստ չէ տարերային աղետների
Լոռու և Տավուշի մարզերում երեկ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հերթական անգամ հանգում են մեկ կարևոր փաստի։ Հայաստանի գործող վարչախումբը ձախողել է ամենատարրական կառավարման մեթոդները, ինքն էլ առաջին գլխավոր պատասխանատուն է հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի։
Հանուն արդարության պետք է նշենք փրկարարների անձնուրաց գործողությունները հեղեղումների հետևանքների վերացման գործում։ Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։
Դեբեդ գետի վարարման հետևանքով բազմաթիվ ճանապարհներ, շենքեր առանձնատներ փլուզվել են, վերջին տվյալներով երեք մարդ մահացել են։ Հայտնի է նրանցից միայն երկուսի անունը։
Տարբեր բնակավայրերից տարհանվել են 269, փրկվել՝ 120 մարդ, մոտավորապես 347 մարդ Լոռու մարզում և 42 մարդ Տավուշի մարզում։
Իշխանությունները հեղեղումների փաստին արձագանքել են չափազանց ուշացումով, փորձել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, երբ արդեն բանը բանից անցել է, իսկ հանրային պարսավանքը սոցցանցերում ահռելի մասշտաբի են հասել։
Ի վերջո գործ ունենք մի իրավիճակի հետ՝ Հայաստանում գործող իշխանությունը չի կարողանում ոչ միայն արտաքին և ներքին սպառնալիքները կանխել, այլև պատրաստված չէ տարերային աղետների դեմ, իսկ որ նման աղետներ հնարավոր էին, որևէ մասնագետ երբևէ չի էլ հերքել։
Աննա Դալլաքյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...